19:04 Գյումրիի ռազմաբազայի նպատակը Կովկասում խաղաղության ապահովումն է. Մեդվեդև | |
Երևանում Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն և կարգուկանոն, հենց այդպես է հարկավոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման։ «Այն միայն մեկ բան է նշանակում. բազայի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»,- հավելել է նա։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |