Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 15 » Եվրադատարանի որոշումը`Հրանտ Դինքի ծննդյան նվերն էր
11:04
Եվրադատարանի որոշումը`Հրանտ Դինքի ծննդյան նվերն էր

Հրանտ Դինքի ընտանիքի անդամները եւ փաստաբանները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման լուրը լսելուն պես, հայտարարությամբ են հանդես եկել «Ակոս» թերթի խմբագրության առջեւ:

Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքն իր խոսքում նշել է, թե Հրանտ Դինքին եթե չսպանեին, հիմա շատ երջանիկ կլիներ, քանի որ նա չէր ցանկանում հեռանալ Թուրքիայից: «Հրանտ Դինքն իր ամբողջ կյանքում պայքարել էր ռասիզմի եւ ատելության դեմ: Հրանտը, սպանությունից առաջ թողած վերջին գրության մեջ հայտնել էր. «Ես 6 ամսով դատապարտվել եմ թուրքականությունը վիրավորելու համար, որը ես երբեք չեմ արել: Այժ իմ միակ հնարավորությունը Եվրադատարան գնալն է: Իմ փաստաբանները մինչեւ հունվարի 17-ը կդիմեն: Հայցադիմումի համար ինձնից պահանջել են դեպքերի զարգացումների մասին պատմող մի գրություն: Ես էլ հարմար գտա այդ գրության բովանդակությամբ իմ մտքերը կիսել հասարակության հետ, քանի որ ինձ համար Եվրադատարանի որոշման չափ եւ նույնիսկ ավելի կարեւոր է թուրքական հասարակության խղճի որոշումը:  Եթե այս ընթացքում այդ երկուսից որեւէ մեկի կողմից չարդարացվեմ, կհեռանամ երկրից: Քանի որ նման մեղքի համար դատապարտված անձը իրավունք չունի մյուս քաղաքացիների հետ, ում վիրավորել է, միասին ապրել»:  Ահա, այսօր Եվրադատարանի որոշումը եղավ, եւ Հրանտ, արդարացվեց: 2007-ի հունվարի 23-ի նրա թաղմանը մասնակցած 100 հազարավոր մասնակիցներն այն ժամանակ արդեն արդարացրել են Հրանտին եւ այսօր դրանց միացավ Եվրադատարանի որոշումը»-նշել է Ռաքել Դինքը`հավելելով, որ Եվրադատարանի այս որոշումը Հրանտ Դինքի ծննդյան նվերն էր:

Ռաքել Դինքը հույս է հայտնել, որ այսուհետ, թուրքական պետությունը կհրաժարվի մեղավորին արդարացնելու եւ անմեղին դատապարտելու սովորույթից եւ հասարակության խղճին հարիր քայլեր կանի:

Եվրադատարանի կողմից որոշված 105 հազար եվրո փոխհատուցումը, Ռաքել Դինքը որոշել է նվիրաբերել 3 կազմակերպությունների`  «Հրանտ Դինքի կրթաթոշակի հիմնադրամ»-ին, հայերեն լեզվի ուսուցման շարունակության աջակցության համար Ստամբուլի Կեդրոնական հայ եկեղեցուն եւ Թուրքիա գաղթած հայաստանցի երեխաների կրթությամբ զբաղվող Գեդիկփաշայի բողոքական եկեղեցուն:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 56 տարեկան:

Սեպտեեմբերի 14-ին Եվրադատարանը  Հրանտ Դինքի սպանության գործում մեղավոր ճանաչեց Թուրքիային` մարդու իրավունքների համաձայնագրի 5 կետ խախտելու մեջ:


news.am

Просмотров: 520 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: