Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 6 » Ալիևն «ուզուն ախմախ է»՝ բոյով ապուշ. թեժ բանավեճ
17:09
Ալիևն «ուզուն ախմախ է»՝ բոյով ապուշ. թեժ բանավեճ
«Երբ Ալիևը տեսավ, որ Մեդվեդևը և Ռուսաստանը սանձեցին իրեն, այդ սանձը բերանին սկսեց թպրտալ աջ ու ձախ և հանդես բերեց այս ծիծաղաշարժ (ՄԱԿ–ի – խմբ.) բանաձևը»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարաեց ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ քննարկելով վաղը ՄԱԿ–ում քննարկվելիք՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հերթական հակահայ բանաձևը։ Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարը, որն իր բնորոշմամբ ուզուն ախմախ է (բոյով ապուշ), նման անարդյունավետ քայլերով արդյունքի չի հասնի նաև այս անգամ։ Պետրոսյանը համոզված է, որ Ադրբեջանը նման բանաձև ներկայացնելով՝ ձեռքը գցում է փրփուրներից։

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համատեղ ասուլիսը թեժ բանավեճի վերածվեց, քանի որ ՄԱԿ–ում քննարկվելիք բանաձևի շուրջ Ռաֆիկ Պետրոսյանի մոտեցումները վրդովեցրին Լարիսա Ալավերդյանին։ «Եթե այդքան ծիծաղելի է (նկատի ունի Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևը–Tert.am), եկեք ծիծաղենք և դրանով սահմանափակենք մեր քաղաքականությունը»,– ի պատասխան հայտարարեց Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով, որ ՄԱԿ–ի նման բարձրագույն ատյանի անդամ համարվող Հայաստանի կողմից նման վերաբերմունքը զավեշտալի է և խոսում է մեր երկրի մասին։

Ռաֆիկ Պետրոսյանի այն պնդմանը, թե ՄԱԿ–ի այդ բանաձևը իրավական ուժ չունի, հունից հանեց «Ժառանգության» պատգամավորին, որն արձագանքեց. «Ինձ համար զարմանալի է, որ քաղաքական ուժը իրեն իրավաբանական ատյան է համարում»։ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է իշխող կուսակցության մոտեցումը և իրեն հետաքրքիր է, թե արդյո՞ք Հայաստանը որևէ բան անում է՝ նման բանաձևի ընդունումը կանխելու համար։ ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանը շեշտեց, թե «շատ հնարավոր է», որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ բանաձևը չընդունվի։ Ավելին, Պետրոսյանը վստահ է, որ բանաձևը չի հասնի ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, որի ընդունած որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։

Ինչ վերաբերում է ՄԱԿ–ում բանաձևի ընդունման հնարավորությանը, ՀՀԿ–ական պատգամավորն այն համոզմանն է, որ «այդ բանաձևը չարժե անգամ այն թուղթը, որի վրա գրվել է»։ Ավելին, նա խորհուրդ է տալիս, որ եթե այդ բանաձևը իրավական հետևանք չունի, այն պետք է արհամարհել։

Ալավերդյանը դժգոհեց նաև Հ1–ից և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից. «Հ1–ը, ես երեկ կրկին նայել եմ, ցույց է տալիս ԼՂԻՄ–ն անջատ Հայաստանից, ոչ թե ԼՂՀ–ն՝ իր Սահմանադրության սահմաններով։ Այսինքն, Հայաստանը շարունակում է նույն ադրբեջանական մոտեցումը, որ ազատագրված տարածքները օրինական տարածքներ չեն... ՀՀ իշխող կուսակցությունը՝ իր Հ1 –ով և «Հայաստանի Հանրապետություն» թերթով ապացուցում է, որ ինքը նույնպես չի տեսնում այսօրվա ԼՂՀ–ի Սահմանադրությամբ հաստատված սահմանները որպես օրինական սահմաններ»։ Պետրոսյանի արձագանքին, թե «այդ ի՞նչ քարտեզներ են», հետևեց Ալավերդյանի զարմանքը, թե եթե Պետրոսյանը չի տեսնում ամեն օր ցուցադրվող այդ քարտեզները, «գուցե այդտեղ բժշկական խնդիր կա»։

Կողմերը չհամաձայնեցին նաև այն հարցում, թե ԼՂՀ խնդիրը կրոնական հենք ունի։ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ այդ մասին է վկայում այն, որ ՄԱԿ–ում Ադրբեջանի հույսը մուսուլմանական երկրներն են, իսկ Լարիսա Ալավերդյանը հակառակվեց՝ պարզաբանելով, որ «այսօր մուսուլմանական երկրներում մոտ 13–14–րդ դարերն են՝ աճող, նվաճողական հոգու տարածման շրջան է։ Դա էթնոքաղաքական հոգեբանություն է, և Հայաստանն այս դաշտում ընդհանրապես գոյություն չունի»։

Tert.am

Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: