10:34 Աղթամար կղզու Սբ խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19 | |
PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնի է դարձել, որ Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19: Այս մասին հաղորդել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն: Նրա խոսքերի համաձայն, խաչի տեղադրումը հետաձգվել էր հանրաքվեի պատճառով, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին: Սակայն մինչև Պատարագը խաչը տեղադրվելու է: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի է ունենալու հանրաքվե` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Սեպտեմբերի 19-ին առաջին անգամ 95 տարվա լռությունից հետո, Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում Պատարագ կտրվի: Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր աթոռ Սբ Էջմիածինը, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը և ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը: | |
|
Всего комментариев: 0 | |