Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն անմիջական ճնշում է գործադրում ԵԽԽՎ-ի քարտուղարության վրա: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Նա հաղորդել է, որ քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ելույթը, ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես նախապես էի հերթագրվել, որպեսզի հարց տամ Էրդողանին: Ելույթից առաջ ես իջա ԵԽԽՎ քարտուղարություն` ճշտելու իմ հերթական համարը, ես երրորդն էի, իսկ պատվիրակության մյուս անդամը` Զարուհի Փոստանջյանը` չորրորդը: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթից հետո բավական ուշ հրապարակվեց ցանկը, եւ պարզվեց, որ ես 3-րդը չեմ, այլ 21-րդը, իսկ Փոստանջյանն ընդհանրապես 27-րդն էր: Այդկերպ, մենք զրկվեցինք Թուրքիայի վարչապետին հարց տալու հնարավորությունից»,- պատմել է Զոհրաբյանը` հայտարարելով, որ հայկական պատվիրակությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել ԵԽԽՎ քարտուղարությունից այդ «թերացման» համար: «Իմ անձնական կարծիքով, տեղերի կտրուկ փոփոխությունը ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի կողմից քարտուղարության վրա ճնշման հետեւանք է»,- ընդգծել է պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քարտուղարը բռնության է ենթարկվել Ռեջեփ թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից: «Նրա շքախմբում կին թիկնապահներ կա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 806 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն հարցրին,_" թե արդյոք իշխանությունները կատարելո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացրած 3 առաջնային պահանջները":
"Իշխանությունը ինչ լիազորություններ ունի` այդ շրջանում իր գործը կատարում է, անկախ նրանից, թե ինչ պահանջներ միտինգներում կհնչեն: Ինչը հնարավոր է, դա էլ իշխանությունների կողմից կատարվում է: Այնպես որ, չեմ կարծում, որ վերջնագրի լեզվով խոսելը դա միակ ճանապարհն է, որ կարելի է խոսել իշխանությունների հետ: Երկխոսությունը դրա համար է, որ նստեն քաղաքական ուժերը խոսեն, որոշումներ կայացնեն: Այսինքն, երբ ասում է, որ այս բաները պիտի արվի, նոր երկխոսենք, գոնե պիտի հավելի, թե ինչի մասին պիտի խոսենք",_ասաց Սահակյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է, որ ՀԱԿ պահանջների կատարումից հետո իշխանության եւ հասարակության միջեւ կարող է տեղի ունենալ երկխոսություն` արտահերթ ընտրությունների օրակարգով: Երբ Սահակյանին հիշեցրին, որ ԵԽԽՎ-ն նույնպես ՀՀ իշխանություններից պահանջում է այն, ինչ ՀԱԿ-ը, նա ասաց,_ " ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 656 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան Հայ Ազգային Կոնգրեսը  կոչ է անում ժողովրդին վճռականորեն մասնակցել ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին, սակայն ՀԱԿ-ը չունի հանրահավաքի արդեն մշակած քայլեր, սցենար, քանի որ սա դինամիկ քաղաքական պրոցես է. հանրահավաքի ընթացքում ժողովրդի հետ միասին կորոշվի անելիքը: Այսօր հրավիրված  մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Մեզ համար ամենացանկալի և գերադասելի տարբերակն այս իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների միջոցով բոլոր մեր առջև դրված նպատակների իրագործումն է: Ինչպես ասում էին հին հռոմեացիները, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1006 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)






 2010 թվականի փետրվարից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից լույս տեսնող «Վարձք» հանդեսը, որն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայկական հուշարձաններին, վերջին համարը նվիրել է Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձաններին: Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները լուսանկարելու հարցում օգնում են այլազգի լուսանկարիչները: Այս մասին լրագրողներին ասել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, համարի լուսանկարների մի մասը իրենց տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոնը, որը 2007թ. եղել է Գանձակի շրջանի Միրզիք, Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն գյուղերում և Գանձակ քաղաքում և ֆիքսել հայկական հուշարձանները: Այս լուսանկարներից պարզ է դարձել, որ Գանձակի Ս. Հովհաննես եկեղեցին` կառուցված ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 652 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի   Ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի հենց սկզբում շեշտեց, որ մարտի 1-ի հանրահավաքում առաջ քաշված 15 կետանոց պահանջների և հետո դրանցից առանձնացված երեք պահանջիկի հեղինակները հենց հանրահավաքի մասնակիցներն են: Դժվար չէ ենթադրել, թե ինչ է ասելու հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե հանկարծ մի քանի կոնգրեսականներ պատգամավորական մանդատներ ստանան:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ կարևոր փաստի վրա: Եթե շաբաթներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցներն ասում էին, թե վարչախմբի հետ բանակցելու են բացառապես արտահերթ ընտրությունների հարցի շուրջ, ապա ապրիլի 8-ին մենք իմացանք, որ եթե վարչախումբը կատարի երեք պահանջիկները, ապա դրանից հետո իշխանության հետ ֆորմալ երկխոսություն է սկսվելու «հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար»: Հիմա հասկացա՞ք, թե ինչու հանրահավաքներում հանկարծ քվեարկություններ եղան: Հետո հանրահավաքի մասնակիցներին են ասելու, թե դուք քվեարկել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկի Տիգրան Սարգսյանի կամ Աղվան Հովսեփյանի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 574 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)










 Թուրքական Radikal թերթը գրում է, որ Բելգիայի ծայրահեղական աջ Flaman Vlaams Belang-ը ապրիլի 10-ին տեղի ունեցած կուսակցական համագումարում ներկայացրել է մի պաստառ, որում պատկերված են եղել եվրոպական երկրների դրոշները: 

Բացի այդ, դրանում պատկերվել են Մարոկկոյի և Թուրքիայի դրոշները խորհրդանշող կարմիր և Արևմտյան Եվրոպայի երկրները խորհրդանշող սպիտակ ոչխարներ: 

Պաստառում ի ցույց է տրվել, թե ինչպես է սպիտակ ոչխարը, աքացի տալով, կարմիր ոչխարին վռնդում Եվրոպայից: 

Սա առաջացրել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան խոր դժգոհությունը, որի տարածած հայտարարության մեջ նշված է. 

«Այդ ռասիստական բնույթի պաստառն օտար երկրների հանդեպ թշնամություն է տարածում, և Բելգիայի օրենքներով սրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն»:
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Եթե այսպես շարունակվի, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի. հայտարարել է Արամ Կարապետյանը Այս տարվա սեպտեմբերից սկսած Հայաստանում ռեալ քաղաքական գործընթացներ կսկսվեն, և 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կկազմվեն նախընտրական դաշինքներ: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Այո, երրորդ նախընտրական դաշինքը կստեղծվի, չէ՞ որ կա «Ժառանգություն», Դաշնակցություն Ժողովրդական կուսակցություն», -հավելեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:


Այդ ուժերի մեջ, ըստ Կարապետյանի, ՆԺԿ չի մտնի, քանի որ ինչպես նա վստահորեն հայտարարեց, ՆԺԿ-ն ունի ֆինանսական, մարդկային ռեսուրս ու կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Միևնույն ժամանակ, Կարապետյանն ասաց, որ այս պահին ակտիվ քաղաքական շփումների մեջ է Ժողովրդական կուսակցության հետ և այդ շփումներն էլ ավելի կակտիվանան: Ինչ վերաբերում է իշխանական դաշտին, Կարապետյանն ասաց, որ այնտեղ «մեծ խնդիրներ» են սպ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 558 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 
"Չեմ մեկնաբանում: Մենք  լուրջ պատրաստվում ենք առաջիկա իրադարձությանը: 28-ը մեզ համար շատ կարեւոր օր է:

Ուրիշ ոչինչ, կողքից որեւէ կարծիք, խանգարող  կամ մեր դեմ որեւէ խոսող բացառապես ինձ չի հետաքրքրում”,-henaran.am –ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով "Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ "Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր պատասխանելով Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` "սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին” մեսիջին, այսօր ասել է, որ "իշխող ռեժիմին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 631 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Եգիպտոսի իշխանությունները երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազությունը։ Նախնական տվյալներով՝ Մուբարաքը կալանքի տակ կմնա 15 օր։Եգիպտոսի նախկին նախագահն այս պահին գտնվում է Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոցում. երեկ երեկոյան Մուբարաքը այդ հիվանդանոցում հոսպիտալացվել էր՝ արյան բարձր ճնշման գանգատներով։ Ավելի ուշ Եգիպտոսի գլխավոր դատախազության քննիչները նախկին նախագահին հարցաքննել էին հենց հիվանդանոցում։Ավելի վաղ հայտնի դարձավ, Եգիպտոսի ոստիկանությունը 15 օրով ձերբակալել է նաև Մուբարաքի երկու որդիներին։ Ինչպես հաղորդել էր Associated Press գործակալությունը, նախկին նախագահի որդիները ձերբակալվել էին այսօր առավոտյան՝ հունվար–փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների դաժանաբար ճնշման, ինչպես նաև կոռուպցիոն գործերի մեջ նրանց մասնակցությունը պարզելու նպատակով։Մուբարաքի և նրա մերձավորների սպասվող հարցաքննության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մուբարաքը, հրաժարականից հետո առաջին անգամ, հրապարակավ ելույթ ունեցավ։ Մուբարաքի ելույթն անցած կիրակի ցուցադրվել էր «Ալ Արաբիա» հեռուստաալիքով։Ի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 614 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Youtube-ում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ ինքն ընդունել է «վունդերկինդ ֆիզիկոս» ներկայացած Արթուր Պողոսյանին։

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում ապրող հայազգի երիտասարդի մասին է, որին Հայաստանում ընդունել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս երիտասարդը ներկայացել էր որպես ֆիզիկայի բնագավառում մեծ հաջողությունների հասած, Նյուտոնին «սխալ հանած» «հրաշամանուկ», սակայն հետո պարզվել էր, որ նա խաբեբա է։ (Տեսանյութը 5 մասից է բաղկացած, ստորև ներկայացվում է վերջին մասը)



... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 699 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ապրիլի 8-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտության կապակցությամբ զանգվածային տարբեր լրատվամիջոցներ ցանկանում էին Ժիրայր Սեֆիլյանից ստանալ պարզաբանում այդ արտահայտության կապակցությամբ։
Ստորև ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանին ԶԼՄ-ների կողմից ուղղված հարցը և տրված պատասխանը։
Հարց - Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքի ժամանակ, մասնավորապես այդ ելույթում Ձեզ վերաբերող հատվածը։
Պատասխան - Հարցումի առաջին մասին կպատասխանեմ հակիրճ: Որպես ընդդիմադիր ամենամեծ բևեռի առաջնորդի ել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 615 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)