Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 18
 Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի փոխանցմամբ, այսօր Բաքվում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է միանգամից 65 մարդ: Նրանցից 40-ի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 25-ին բացատրական աշխատանքներ տանելուց և նախազգուշացնելուց հետո ազատ են արձակել: 

Պաշտոնապես նշվում է, որ այդ անձանց ձերբակալման համար «մեղավոր» է «Հասարակական պալատ» շարժումը, որին նախապես զգուշացվել է, որ չի կարելի չարտոնված վայրում բողոքի ակցիա անցկացնել: 

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունն ու դատախազությունը հայտարարել են, որ ապրիլի 17-ին ժամը 16.00-ին շուրջ 150 հոգի տարբեր խմբերով փորձել են հավաքվել «Սահիլ» զբոսապուրակում, սակայն ոստիկանությունը կանխել է դա: 

«Հասարակական պալատ»-ի տվյալներով ձերբակալվածների թվաքանակը կազմում է 80 մարդ` չհաշված անմիջապես ազատ արձակվածները: 


Ցույցի ցրման ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել մի շարք լրագրողների: Ոստիկանատանն են հայտնվել նաև երկու շվեդ լրագրողուհիներ: Խոսքը գնում է Ռոդեր Սթրիթի և Շառլոտա Ուիքսթրոմի (Roder Strit և Sharlotta Uijkstrom) մասին, որոնք ժամը 16.00-ի մոտ ձերբակալվել են «Սահիլ» զբոսապուրակում: 

Ոստիկանատնից հետո նրանց տարել են էմիգրացիոն ծառայություն, որտեղ նրանց մեղադրել են «անցագրային ռեժիմի խախտման» մեջ: Այժմ նրանց սպառնում են վտ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 701 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 18.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)