Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 21
 Իրավապահ մարմինների եւ դատական կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը բացելով մարտի 1-ի թեման, Սերժ Սարգսյանը թերեւս պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, որի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ օրերս պատասխանել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին:
 
Դալլաքյանը ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ նա ուզում էր այդպիսով իշխանություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե միայն ուղեղում մտածելու համար անհրաժեշտ նյութի բացակայությունը կարող է մարդկանց ստիպել հայտարարելու, թե մարտի 1-ը միայն Քոչարյանին էր ձեռնտու:
 
Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ոչ թե հերքել մարտի 1-ն իրեն ձեռնտու լինելու հանգամանքը, այլ պարզապես այդ շրջանակ ներառել նաեւ դրանից դուրս մնալ ցանկացող Սերժ Սարգսյանին: Դրանից մի քանի օր անց մարտի 1-ի թեմային անդրադառնալով եւ բացահայտումների նոր ալիքի ակնկալիք հայտնելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին փաստացի ցույց է տալիս, որ չի վախենում նրա մեղադրանքներից:
 
Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանը հստակ ապացույցներ ունի, որ այդ օրը տեղի ունեցածի հարցում ինքը վճռորոշ մասնակցություն չի ունեցել, կամ էլ պարզապես նա քարոզչական մակարդակում պատասխանում է Քոչարյանին, ցույց տալու համար, որ վերջին խոսքն այդուհանդերձ իրենն է, ոչ թե Քոչարյանին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1478 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 21.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)