Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 02
 Արգենտինական դատարանը բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը։Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Գրեգորիո Հայրապետյանը 11 տարի առաջ դիմել էր արգենտինական արդարադատությանը՝ իրավական դաշտում ապացուցելու համար, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Սվազում և Խարբերդում բնակվող իր ազգականների խեղված ճակատագրերի ողջ պատասխանատվությունը կրում է թուրքական պետությունը։Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, գործել է ցեղասպանություն»։«Չնայած արգենտինական դատարանի կայացրած որոշումը որևէ պատիժ չի նախատեսում Թուրքիայի համար, սակայն այն հնարավորություն է ընձեռում հայկական կազմակերպություններին միջազգային հարթակներում և դատարաններում այդ որոշումը որպես հիմք օգտագործել»,– գրում է «Հյուրրիյեթը»։Դատավոր Օյարբիդեն 2002թ. պաշտոնապես դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ Հայրապետյանի ընտանիքի հետ կապված արխի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 586 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 02.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցն Ազատության հրապարակում կմեկնարկի այսօր՝ ապրիլի 2-ին. նստացույցը կսկսեն «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրեգետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Կարինե Հակոբյանը։
«Ակցիան կլինի նստացույցի ձեւով, այն կշարունակի Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի շարժումը։ Նրանք համարում են, որ «Ժառանգության» առաջնորդը ձեռնոց է նետել, եւ իրենք պատրաստ են միանալու նրան, շարունակելու ակցիան»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ ավելացնելով, որ ակցիայի նախաձեռնողներն ավելի հարմար են գտել նստացույցի ձեւաչափը, որովհետեւ համարում են, որ մեկօրյա հացադուլը բողոքի այնքան էլ արդյունավետ ձեւ չէ։
Հարցին՝ տեղյա՞կ է, թե ովքեր են լինելու Ազատության հրապարակի նստացույցը շարունակող հաջորդ երեք անձինք, կուսակցության քարտուղարն ասաց, որ այս մասին պարզ կդառնա միայն վաղը։
Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: Նա հացադուլը դադարեցրել էր մարտի 30-ին։

 

 
 
NEWS.am

Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 02.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքական Taraf պարբերականը շարունակում է հրապարակել WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված` Թուրքիային վերաբերող ամերիկյան դիվանագիտական հաղորդագրությունները:

Դրանց հերթական չափաբաժինը նվիրված է Քրդական բանվորական կուսակցությանն ու այն օժանդակությանը, որ այդ կառույցին ցուցաբերել են օտարերկրյա պետությունները:

Գաղտնազերծված փաստաթղթերի թվում է նաեւ նախկին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերի` 1993 թվականի հուլիսի 20-ով թվագրված գաղտնի նամակը` ուղարկված Երեւանում եւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպաններին:

«Այն մեղադրանքները, որ ուղղվում են պաշտոնական Երեւանին, թե այն աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին», - գրել է նախկին պետքարտուղարը` նշելով. - «Եթե այս մեղադրանքերը հաստատվեն եւ ապացույցներ ի հայտ գան, ապա Երեւանը շատ ուժեղ ճնշման տակ կհայտնվի»:

Ուորեն Քրիսթոֆերը ամերիկացի դիվանագետներին խորհուրդ է տվել առժամանակ զերծ մնալ այս հարցը թուրքական իշխանությունների ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 495 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 02.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 3 Հեղափոխություն և հակահեղափոխություն – 2  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԱՅՍՏԵՂ

Ինչպես ցույց տվեցին հետընտրական քաղաքական զարգացումները՝ 2008–ի մարտի 1–ի գնով նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանն իրականացրեց ու իրականացնում է իր երբեմնի մրցակցի նախընտրական բոլոր կետերը: Այդ կետերի մեխը արտաքին«նախաձեռնողականությունն» էր, ինչը ՀՀ այսօրվա նախագահը կյանքի կոչեց «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով։ Պարզապես, ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի, Սարգսյանն իր նախկին ղեկավարի ծրագրային դրույթների և նեոբոլշևիկյան հեղափոխությանիրականացման մեջ գաղափարական բաղադրիչ չի դնում ու կաղապարված մտածողություն չունի, այլ այդ ամենն անում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 646 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 02.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 «ԵրևանՋուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմել ջրի սակագինը հունիսի 1-ից 6 դրամով նվազեցնելու մասին: 
Կասկած չկա, որ հանձնաժողովը բավարարելու է այդ հայտը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է էժանացնել սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը` «ՀայՌուսգազարդ» ընկերությանը դիմելով, որ այդ խավերից գազի համար գանձի ոչ թե 132, այլ 100 դրամ: Պաշտոնյաներն էլ` վարչապետ, անգամ ԱԺ նախագահ, նախարարներ, այս օրերին գյուղերից տուն չեն գալիս, գյուղացիներին խոստումներ են տալիս թե այս կանեն, այն կապահովեն, ոռոգման ջրի գնի մոտ 60 տոկոսը կառավարությունը որոշել է իր վրա վերցնել, եթե ձեռքներից գա կամ ավելի ճիշտ` եթե պետք լինի, նաև գյուղացու համար կաշխատեն` կա՛մ հողի աշխատանքում կօգնեն, կա՛մ էլ տանը կդիմավորեն նրան, կօգնեն լվացվել, հանգստանալ, ճաշ կմատուցեն, երեկոյան թեյ կտան: 
Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 02.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)