Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 04

 Ազատության հրապարակում այսօր եւս շարունակվելու է «Լռության ուխտ»-ը, որը մեկնարկել է ապրիլի 2-ից: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մարտի 15-ին հացադուլը դադարեցնելուց հետո հայտարարվեց, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու` մի քիչ այլ բնույթով:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 153 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 «Կարևորը հեղափոխության լինել-չլինելը կանխատեսելը չէ, այլ այն բանի գիտակցումը, որ մենք ցանկանում ենք արժանավայել ապրել»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝արաբական հեղափոխությունների՝ Հայաստանում կրկնվելու հավանականության մասին հնչող կարծիքները համեմատելով «օդերևութաբանական կանխատեսումների» հետ:«Հեղափոխությունը անձրև չէ, հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունը անում են: Քանի դեռ մենք չենք հասկացել այդ պարզ ճշմարտությունը, մեր երկրում ոչինչ չի փոխվի,- ասաց նա և հավելեց:- Հեղափոխությունն ինքնանպատակ չէ, հեղափոխությունն ընդամենը անուն է, մինչդեռ այն կարող է ունենալ տարբեր ձևեր և տարբեր հետևանքներ»:Ըստ Խզմալյանի՝ «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որովհետև, նրա խոսքով, ընդունում է հետևյալ բանաձևը՝ «ոչ թե ընտրություններով իշխանափոխություն, այլ իշխանափոխության միջոցով ընտրություններ»:««Սարդարապատ» շարժումը և անձամբ ես պնդում ենք, որ բռնապետությունները իշխանության են գալիս ոչ ընտրություններով և հետևաբար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 211 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)




 Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը` Milliyet-ի թղթակից  Հասան Ջեմալը մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական Սփյուքի կողմից կազմակերպված «Դեր Զորից մինչեւ Ծիծեռնակաբերդ» անունը կրող կոնֆերանսին:

Ամբիոնի մոտ նստած են եղել ամերիկահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի թոռը` Պամելա Սթեյները:

Հասան Ջեմալն իր տպավորություններըն այդ կոնֆերանսի վերաբերյալ ներկայացրել է Milliyet-ում` հրապարակումը վերնագրելով` «Ի՞նչ է ասելու Ջեմալ փաշայի թոռը»: Հասան Ջեմալը նշում է, թե սրահ մտնելուց իր ականջին հասել է, թե ինչպես մի մասնակից հարցրել է, թե ինչո՞ւ են հրավիրել իրենց պապերին կոտորողի թոռանը:

«Ինձ համար հաճելի երեկո չի լինելու այստեղ, բայց պետք է ասեմ, որ Անատոլիայից ձեզ բարեւներ եմ բերել: Մեր արմատները դեպի նույն հողերն են ձգվում: Ձեր ցավը գիտեմ, կիսում եմ: Ես եկել եմ այստեղ ձեռքս հայ երիտասարդներին մեկնելու համար: Ցավերն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 239 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)










 
Թուրքիայում «Աթաթուրքական հետազոտական միության» նախագահ Թանսել Չոլաշանը ահազագնել է Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրների մասին` շեշտելով հայական եւ քրդական հարցերը:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին` պնդելով, թե պետք է «ազատագրական» պատերազմի պատրաստվել:

«90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական:  Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 177 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով բացված դատական գործերը նպաստեցին, որպեսզի Դինքի դեմ իրականացվի հարձակում։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարար Նիհաթ Էրգյունը։Թուրք նախարարը խոստովանել է, որ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը սխալ է գործել ժամանակին՝ որոշ փոփոխություններ իրականացնելով ՔՕ 301-րդ հոդվածում։«Մենք սխալ գործեցինք՝ փոփոխություններ իրականացնելով ՔՕ 301-րդ հոդվածում։ Ասացինք՝ դատախազները խնդիրների առնչությամբ կարող են ազատորեն մեկնաբանություններ անել։ Իսկ այդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում սկսելու համար նախկինում անհրաժեշտ էր Արդարադատության նախարարության թույլտվությունը, որը մենք վերացրեցինք 2005թ.։ Ասացինք՝ թող դատախազները որոշում կայացնեն այդ հոդվածով քրեական գործեր հարուցելու առնչությամբ»,– ասել է թուրք նախարարը՝ ընդգծելով, որ եթե այդ փոփոխությունը չիրականացվեր, մեծ էր հավանականությունը, որ Հրանտ Դինքի դեմ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով հետապնդում չէր սկսվի։Թուրք նախար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 165 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԱՄՆ–ի հաջորդ պետքարտուղարը կարող է լինել Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հեղանակըԻնչպես հաղորդում է ամերիկյան «Irish Central» կայքը, արտասահմանյան ԶԼՄ–ները անդադար գրում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնական Սամանթա Փաուերը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը, կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Հիշեցնենք, որ Սամանթա Փաուերն ու Հիլարի Քլինթոնը Լիբիայում  գործողությունների մշակման հիմնական ճարտարապետներն են եղել։ Սպիտակ տանը գնալով ավելի  է մեծանում Փաուերի ազդեցությունը։

Օբամայի պաշտոնավարման առաջին ժամակետից հետո, երբ Հիլարի Քլինթոնը կհեռանա իր պաշտոնից և Օբամայի՝ ընտրություններում  հաղթանակի դեպքում Սամանթա Փաուերը պետքարտուարի պաշտոնի ամենահավանական թեկանծուն կդառնա։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 202 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 31-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

     Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 137 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 04.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)