Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 05
 «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության դեմքով և մնացած սպեկտրով։ Սա համոզմունք է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ–ի կազմի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի՝ Facebook–ում արած վերջին հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն օրերս Facebook–ում գրել էր, թե 2008թ. մարտին ինքը մի քանի պատգամավորների հետ գնացել է Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ և խնդրել, որ նա հսկողության տակ վերցնի իրավիճակը, բայց Տեր–Պետրոսյանն ասել է, թե ինքն այդ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։«Եթե Ստեփան Սաֆարյանը հիմա է սկսել այդ մասին խոսել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմից հետո, արդեն պարզ է, թե ինչ քաղաքական պատվեր է կատարում։ Իհարկե սուտ է ասում»,– հայտարարեց Մակեյանը՝ ավելացնելով, որ, իր տեղեկություններով, մարտյան դեպքերի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձել է դուրս գալ իր տնից, սակայն նրան արգելվել է։«Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ–ի դաշտում կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո այժմ փորձում է կրակը բորբոքել «Ժառանգության» դաշտում»,- ասաց Մակեյանը՝ հավելելով, թե այսօր ընդդիմությունը հանդես է գալիս մեկ՝ Հայ ազգային կոնգրեսի դեմքով։ Ինչ վերաբ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 538 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Զուրաբյանը` «Լևոն նախագահ» կարգախոսի և «մանր-մունր դիտարկումների» մասին  «Շարժումը որևէ կարգախոս չի մոգոնում, իսկ հետո փաթաթում ժողովրդին: Ժողովուրդը ազատորեն վանկարկում է այն կարգախոսները, որոնք համարում է ճիշտ: Դա ուղղակի ժողովրդավարության արտահայտում է: Եվ ոչ-ոք չի կարող` ով ուզում է լինի, ժողովրդի կամքին դեմ գնալ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի` մարտի 30-ին արած հայտարարությունը: Սեֆիլյանը, մասնավորապես, ասել էր, որ նրան դուր չի գալիս ՀԱԿ-ի ակտիվիստների «Լևոն նախագահ» կարգախոսը: Նրա խոսքով` այդ կարգախոսի պատճառով շատ քաղաքացիներ չեն միանում ՀԱԿ-ին, իսկ եթե իր հորդորները չլսեն, «հայտնվելու են լուսանցքում, և գալու է ժամանակը, որ «Սարդարապատն» է առաջնորդելու ժողովրդին»:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 562 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)








 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական այցերով հաճախ է լինում այս կամ այն երկրում: Երեկվանից նա Բուլղարիայի վարչապետի հրավերով գտնվում է Սոֆիայում: Հատկանշական է, որ ընդամենը մի առանձին կուսակցության առաջնորդ լինելով Գագիկ Ծառուկյանը նախագահների և վարչապետների մակարդակով հանդիպումներ է ունենում հետխորհրդային և արևելաեվրոպական երկրներում։ 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 498 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)




Վահան Շիրխանյան. «Եթե ժողովուրդը մարտի 1-ին առաջնորդ ունենար՝ ողբերգություն չէր լինի» Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարՍտեփան Սաֆարյանի սոցիալական ցանցերից մեկում արած հայտարարությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ վաղուց այդ կարգի խոսակցություններ են գնում և այդ մասին խոսում է ոչ միայն Ստեփան Սաֆարյանը, այլև, օրինակ Վարդան Խաչատրյանը։

–Իհարկե պետք է Լևոն Տեր–Պետրոսյանը բացատրի և վերջակետ դնի այդ խոսակցություններին,– ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 758 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)









  Թուրքական մամուլում շոկային են համարել այն տեղեկությունը, որ Իրանում ապրիլի 24-ին ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը։

Թուրքական Milliyet-ի՝ «Իրանն Անկարային զարմացնող քայլ կատարեց» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Իրանը Թուրքիայի հետ պատմության ամենաջերմ ժաման ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 596 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Ապրիլի 3-ին` իրենց զորակցությունը հայտնելով զոհված Հերոսամարտիկների 
Մայրերի բաց նամակ-բողոքին, մի խումբ սրտացավ երիտասարդներ ու 
քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպ Եռաբլուր պանթեոնի "փամփուշտաձև 
մատուռ”: Ցավոք սրտի "հանրահռչակ ԶԼՄ”-ներն արհամարհել կամ հարմար չէին 
գտել լուսաբանելու Ազատամարտիկների Մայրերի նամակը ու երթը, ինչի մասին 
նրանք նախօրոք տեղեկացվել էին (երևի՞ զբաղված էին քաղաքական տարբեր  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 863 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (4)

Ստեփան Սաֆարյան. «Տեր–Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար»» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մասնակցելով քննարկումներից մեկին, թողել է հետևյա մեկնաբանությունը.

«Հարգելի Սեվան, ի լրումն ձեր ասածի, ես որպես այդ օրվա շատ դեպքերի մասնակից, պետք է պատմեմ հետեւյալը, որը մամուլում չի գրվել: Մարտի 1-ին, ժամը 10:30-ին Լեվոն-ՏերՊետրոսյանի տան մոտից զանգում են լրագրողներ եւ ասում են, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը ժամը 11:00-ին պետք է ասուլիս տա, բայց տան կողքը ոստիկանական կարդոն է կանգնած եւ լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Մենք այդ պահին Կենտրոն Ոստիկանության մոտ էինք, երբ բերեցին Վարդգես Գասպարիին, անգամ մի քաղաքացու` իր երեխայի հետ եւ ընդհանրապես բերում էին ավտոբուսներով: Մենք, երեք պատգամավորներս` ես, Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը, լրագրող եւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՀԱԿ-ից իմ վաղեմի ընկեր Սոնա Մուրադյանը մեր ծառայողական մեքենայով գնում ենք Լեվոն Տեր-Պետրոսյանի տուն, ոստիկաններին պահանջում բացել ճանապարհը: Ասուլիսը սկսվում է:

10:30 զանգում է Անահիտ Բախշյանը, ով այդ պահին միայնակ փորձում էր զսպել իրավիճակը ֆրանսիական դեսպանատ մոտ: Ասուլիսի ավարտին մենք մոտենում ենք Լեվոն Տեր-Պետրոսյանին եւ ասում, որ Անահիտ Բախշյանից զանգ ստացանք եւ այնտեղ սկսվել է առճ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 613 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ դեռևս հարց է, թե կկարողանա՞ «Ժառանգություն» կուսակցությունը պահպանել այս բարձրացրած ալիքը, որը նրանք սկսել են, քանզի խորհրդարանական ընտրություններին դեռևս մեկ տարի կա: Սոցիոլոգի կարծիքով վարկանիշը բարձրացնելու մասին խոսելն ավելորդ է, այսօր «Ժառանգությունը» պետք է մտածի իր հաջորդ քայլերի մասին, որպեսզի կարողանա գոնե պահպանել սեփական վարկանիշը: 
«Կարող են էլի հնարքների գնալ, ասենք այս անգամ էլ ֆրակցիայով հացադուլ հայտարարեն, կամ էլ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ադրբեկյանը:

Նրա գնահատմամբ, Հայ ազգային կոնգրեսի քայլերը, ուղղված ըմբոստ էլեկտորատի ձայները իրենց կողմ քաշելուն, այսօր բավականին նշանակալի են և շատ քիչ շանսեր են տալիս «Ժառանգությանը» ներկայանալու որպես ըմբոստ կամ ընդդիմադիր էլեկտորատի կարծիքը հայտնող քաղաքական ուժ: «Նրանք պետք է իրենց տեղը գտնեն, քանզի ՀԱԿ-ն արդեն ծայրահեղ ընդդիմությունից շարժվել է դեպի կենտրոն և նպատակ ունի մաբողջ ընդդիմադիր դաշտն ընդգրկի և ինչու ոչ իշխանամետ ձայների մի մասն էլ քաշի իր կողմը: Այս պարագայում հարց է ծագում, թե ՀՅԴ-ին և Ժառանգությանը, էլ չեմ ասում մյուս` չորրորդ կարգի կուսակցություններին ինչ կհասնի»,- նշեց սոցիոլոգը:

Ադիբեկյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հուսալքության մի քայլ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 486 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 05.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)