Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 23
 «Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- ապրիլի 20-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ ահա այսպես դիմեց Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` հանձնարարելով «նոր թափ և ակտիվացում» հաղորդել 2008թ. մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը:

Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր կերպ ընկալվեց. առաջին` որ սա ՀԱԿ ապրիլի 8-ի հանրահավաքին իշխանությունների առջև Լևոն Տեր-Պետրոսյանի դրած երեք պայմաններից մեկի իրականացումն է: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը իշխանություններից պահանջեց «Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում»: Եվ երկրորդ դիտարկումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանն այսկերպ պատասխան է տալիս Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե «2008թ. մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին», ինչին եղավ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1661 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 23.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)













 Երեկ ուշ երեկոյան  «ՀԺ»-ին լուրեր են  հասել, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է նրա գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել։ Առիթը, ըստ նույն լուրերի, եղել է 2008թ. մարտի 1-ի թեման։

«Մեզ հասած լուրերի համաձայն, հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները։ Սույն լուրերի հետ կապված, սակայն, թերթին չի հաջողվել հերքում կամ հաստատում ստանալ: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել  Հայաստանի ներքաղաքական կյանք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 2598 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 23.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)