Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 10
 Մարաղայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից անցել է ուղիղ 19 տարի:  Ղարաբաղի հյուսիսում գտնվող այդ գյուղում իրադարձություններն առանձնանում են նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների դաժան եւ անմարդկային գործողությունների ընդհանուր ֆոնին:

1992 ապրիլի 10-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերն սկսել են գրոհը: Նրանց ակտիվորեն օգնել է հրետանին: Կամավորների ոչ մեծ խումբը բանկիչներին զգուշացրել է, որ ստիպված է նահանջել: Նրանց հետ գյուղը լքել է բնակչության զգալի մասը, բայց շատ ծերեր, կանայք եւ երեխաներ չեն կարողացել հեռանալ:

Հենց նրանք էլ դարձել են գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորականների գազանաբարո գործողությունների զոհերը: Երբ հաջորդ օրը կամավորները վերադարձել են, նրանց դիմաց սահմռկեցուցիչ տեսարան է բացվել` կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…Այսդպիսին էր «ազատության, անկախության եւ տարածքային ամբողջականության համար պայքարի ելած» ադրբեջանցիների կերպարը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 537 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 11.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն  ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:

     Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն  վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:
     Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաննե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 492 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 10.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)




 Ադրբեջանի լրագրողների անվտանգության ու ազատության ինստիտուտի մամլո-ակումբում Արցախյան պատերազմի վետերան Բակիր Բայրամովը խոստովանել է,որ "արդեն 17 տարի իր սեփական երկրում որպես պատանդ է ապրում":
 Ինչպես հաղորդում է FAKTXABAR.COM կայքը վետերանի պատմելով 2009թ-ի հունվարի 5-ին` Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի (ԱՊՆԱ)-ին պատկանող հանրակացարանի իր սենյակում պայթյուն է որոտացել,որի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները տարբեր աստիճանի այրվածքներ էն ստացել:
 "Չնայած այն փաստին որ սենյակը գազաֆիկացված չի եղել, պաշտոնապես հայտարարվեց որ պայթունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Փորձաքննությունը ցույց է տվել գազատարի բացակյությունը մեր սենյակում: Գազը մեր մոտ է լցվել նկուղի բար-սրճարանից:Բարի տիրոջ ու հանրակացարանի տնօրենի հետ իմ հարաբերությունները լարված են, քանի որ ես բազմիցս բողոքել եմ այն պատճառով,որ նրանք "հասարակաց տան" են վերածում բարը ու  խանգարում մեր հանգիստը: Սրճարանի տերը մի քանի անգամ վախեցրել է ,որ ինձանից վրեժ կլուծի , ինչն էլ և արեց: Բաքվի դատախազ Ազիզ Սեիդովը կաշառք վերցնելով սրճարանատիրոջից` չպատժեց մեղավորին:Իմ հայտարություններին և ոչ մի պետական մարմին չարձագանքեց:Ես Ադրբեջանի նախագահին ուղարկել եմ 75000 դիմում, սակայն ապարդյուն, նրանք բոլորն էլ անպատասխան մնացին:ինձ արդեն այնտեղ էն հասցրել, որ ես Քաղաքական ապաստան եմ խնդրում Հայաստանի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 668 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)