Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 06





 Ադրբեջանում հասարակական կազմակերպության անվան տակ բացված  նշանառուների դասընթացները չեն վրիպել թուրքական լրատվամիջոցների աչքից:

Այս թեմայով թուրքական Anadolu գործակալության թղթակիցը զրուցել է հիշյալ նախագծի հեղինակ գենարալ Նովրուզալի Օրուջովի հետ: Ադրբեջանցի գեներալը թուրք լրագրողին փորձել է բացատրել, թե նշանառուներ պատրաստելով ցանկանում են հայերից «գրավյալ» հողերը հետ վերցնեն:

«Մեր նշանառուների թիրախը լինելու են հայ զինվորները, նրանք քաղաքացիական անձանց վրա չեն կրակելու»,-նշել է Օրուջովը` շեշտելով, թե իրենց հաստատությունում «նշանառուի որակավորում» կստանա տարեկան 180  ուսանող:

Նա նշել է, թե ամեն մի դասընթաց տեւելու է 45 օր, որից հետո մասնակիցները կկրակեն իրական զենքերով: 


... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 557 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 07.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)






Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ «Միգուցե իմ հարցը ձեզ զայրացնի, բայց ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ հայաստանի մայրաքաղաքը դառնա Ստեփանակերտը»  հարցին ի պատասխան «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» խորագրով հանդիպումների շարքի ժամանակ հանդիպման հյուր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

Ինչո՞ւ պետք է զայրացնի։ Ես ընդհանրապես կնախընտրեի Կարսը։ Ինձ մի անգամ հարցրեցին, ասացին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես կյանքում երազում եմ, ես ասացի Կարսի նահանգապետը, բայց դա դեռ չի ստացվում։

Այդուհանդերձ, նա նշել է, որ Ստեփանակերտը Հայաստանի մայրաքաղաք դարձնելն ինքնին շատ գեղեցիկ և հրապուրիչ գաղափար է, բայց դա նշանակում է շատ լուրջ փոփոխություններ, նախ ԼՂՀ–ն իր ազատագրված տարածքներով պետք է ՀՀ մաս դառնա, ինչը կնշանակի բազմաթիվ դիվանագիտական և քաղաքական բարդություններ։

Եկեք մի քիչ էլ սպասենք, իսկ մինչ այդ գեղեցկացնենք Ստեփանակերտը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 582 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռն է, իր հրապարակումներից մեկում գրել է, որ 2010թ. մահացած հայտնի գրող, հոդվածագիր, թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի պատասխանատու քարտուղար Իլհան Սելչուքն ունի հայկական ծագում։Զարգացնելով Սելչուքի՝ հայկական ծագում ունենալու թեման՝ «Լիբերալսես» էլեկտրոնային պարբերականի հոդվածագիր Թունջայ Օփչին, վկայակոչելով իր հայ մտերիմներից մեկից ստացած տեղեկությունը, հաստատում է Հասան Ջեմալի պնդումները։«2006թ. մայիսի 11–ին «Զաման» օրաթերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն իր հոդվածում անդրադառնում էր Իլհան Սելչուքի արմատներին։ Կարդալով այդ նյութը՝ հաջորդ օրն անհամբերությամբ սպասեցի Սելչուքի պատասխան հոդվածին։ Սակայն նա Դումանլըի հետ բուռն քննարկում ծավալելու փոխարեն, շատ ավելի զուսպ, համեստ պատասխան տվեց, քան ես սպասում էի... Բայց ինձ համար բավարար չէր Սելչուքի պատասխանը։ Մի պահ նույնիսկ մտածեցի, թե Սելչուքն իր պատասխանով հաստատում է իր արմատների մասին առկա պնդումները»,– գրում է Օփչին՝ ավելացնելով. «Այնուհետև իմ հայ մտերիմներից մեկից ստացա տեղեկություններ, որոնք հաստատում էին Դումանլըի պնդումները։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 569 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սուտ լուր է որակում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն հայտարարությունը, թե «[ՀՀ նախկին նախագահ] Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ»։

«Դա հերթական սուտ լուրն է «Ժառանգության» մասին, որի նմանները բազմաթիվ անգամներ եղել են ու անցել»– ասաց պատգամավորը՝ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Մակեյանի հայտարարությունը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարել էր հետևյալը. «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության դեմքով և մնացած սպեկտրով։ Սա համոզմունք է»

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 535 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի երկրորդ նախագահն էր, և ով թերևս որևէ կերպ չի հրաժարվում ասենք չորորդ նախագահն էլ լինելու մտադրությունից, հերթական` երրորդ լրատվամիջոցին է դատի տվել և ֆինանսական մեծ փոխհատուցում է պահանջում: «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» թերթերից բացի, Քոչարյանն այժմ էլ դատի է տվել «Հրապարակ» թերթին: Ըստ երևույթին Հայաստանի երկրորդ նախագահը կանգնել է ներքաղաքական լուրջ բարդությունների առաջ և նաև լրատվամիջոցների դեմ գրոհներով է փորձում դուրս գալ այդ բարդությունից: 

Խոսքը բարդությունից ֆինանսական շահով դուրս գալու մասին չէ, որ Քոչարյանը կարող է ունենալ դատական հայցերի արդյունքում` մի քանի միլիոն դրամ ստանալով թերթերից, որպես իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար տրվող փոխհատուցում: Խոսքը այն երկուստեք ծուղակի մասին է, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ու որը ըստ էության, վտանգել է նրա քաղաքական ծրագրերը: Իսկ դրա նախանշանները երևացին այն նախանշաններից հետո, որոնք շատերին հիմք տվեցին եզրակացնել, որ ընդդիմության` տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսի, և իշխանության միջև կարող է լինել որոշակի շրջանակում, որոշակի կանոնների շուրջ կայացված կամ գոնե դիտարկվող փոխհամաձայնություն, փոխպայմանավորվածություն: 

Դա Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անցանկալի հեռանկար է, քանի որ եթե իշխանությունն ու կոնգրեսը որոշում են դաշտը բ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 576 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 «Եթե ՀԱԿ–ի 18 կուսակցություններն էլ ասեն, թե իմ ասածը սուտ է, դրանից իրականությունը չի փոխվի»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի այսօր արած հայտարարությանը, ըստ որի՝ Ստյոպա Սաֆարյանը ստել է:Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը Facebook ցանցում օրերս գրել է, որ 2008թ. մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին «իր ժողովուրդը չի համարել»: Այս հայտարարությանն ի պատասխան՝ այսօրվա ասուլիսին Լևոն Զուրաբյանն ասել էր. «Նույն Սաֆարյանը նաև տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ինձ տեսել է Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: Հավատացե´ք, բարոն Մյունհաուզենի հետ հավասարվում է, որովհետև ինձ չէր կարող տեսնել, ես շատ ուշ եմ եղել Տեր-Պետրոսյանի տանը: Ով հավատում է Մյունհաուզենին, թո´ղ հավատա»։Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ին ասաց, թե գրել է այն, ինչ լսել է և հերքելու որևէ հիմք չունի: Ինչ վերաբերում է Զուրաբյանի կողմից իրեն Մյունհաուզենի հետ համեմատելուն, նա ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ ամեն մեկն իր կարդացած վերջին գիրքն է պատմում»:Սաֆարյանը նոր մանրամասներ ներկայաց ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 588 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)