Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 10 » 7 օր առաջնագծում ` հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ
12:18
7 օր առաջնագծում ` հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ





 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն  ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:

     Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն  վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:
     Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից:
     ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Просмотров: 500 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: