Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » ՊՂԾՈՒՄ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐԸ ` ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11:19
ՊՂԾՈՒՄ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐԸ ` ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  Ապրիլի 3-ին` իրենց զորակցությունը հայտնելով զոհված Հերոսամարտիկների 
Մայրերի բաց նամակ-բողոքին, մի խումբ սրտացավ երիտասարդներ ու 
քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպ Եռաբլուր պանթեոնի "փամփուշտաձև 
մատուռ”: Ցավոք սրտի "հանրահռչակ ԶԼՄ”-ներն արհամարհել կամ հարմար չէին 
գտել լուսաբանելու Ազատամարտիկների Մայրերի նամակը ու երթը, ինչի մասին 
նրանք նախօրոք տեղեկացվել էին (երևի՞ զբաղված էին քաղաքական տարբեր 
տրամաչափի գործիչների PR-"կամպանիայով”): 
Ազատամարտիկների հոգու հանգստության համար աղոթք մրմնջալու ու պատարագ մատուցելու համար 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի ևՎազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանների հանգանակությամբ և հովանավորությամբ կառուցվեց "փամփշտաձև մատուռը”: Զոհված ազատամարտիկների մայրերն անվճար մոմավառություն էինիրականացնում ու իրենց աղոթքն ուղղում առ Բարձրյալ` իրենց զավակների ուամուսինների հոգու հանգստության համար: 
Սակայն 2010թ-ից մատուռը մտցվեց Արարատյան թեմի իրավասության տակ: Եվ 
սկսվեց… յուրաքանչյուր կիրակի, Տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Ս. 
Վարդանանց և Ս. Սարգիս Զորավարի տոներին Ս. Պատարագ մատուցվել… բայց` 
մոմն արդեն վաճառվում է, մատուռից դուրս հանվեցին այնտեղ գտնվող 
Հերոսամարտիկների նկարները, հասավ նույնիսկ այնտեղ, որ որոշակի գումար 
մուծելով կարելի է մատուռում "գիշերելու թողնել ցանկացած հանգուցյալի”… 
Իսկ երթից հետո` մատուռը սպասարկող քահանայի հետ կայացած զրույցում, 
վերջինս նշեց, որ "սա սովորական եկեղեցի է, իր բոլոր արարողակարգերով”: Երբ 
նրան հարց ուղղվեց, իսկ "հնարավո՞ր է կնունք կամ հարսանիք կազմակերպել”, նա 
անվարան պատասխանեց. ”իսկ ինչու՞ այլ տեղում այո, այստեղ` ոչ”: Երևի թե 
համապատասխան վճարի դեպքում, նա չէր վարանի նույնիսկ թուրք կնքել և այդ 
թուրքի հարսանիքն օրհնել այդ մատուռում… Ազատամարտիկներից մեկի 
լավատեղյակ ծնողը նշեց, որ "մատուռում հանգուցյալի "գիշերավարձը” 150 հազար 
դրամ է”, ինչին քահանան ոչ մի կերպ չառարկեց… 
Հայրենիքի Ազատամարտում Նահատակված ու Սրբացած Հերոսների ծնողների ու 
զավակների մտահոգությունն է, որ "Եռաբլուր պանթեոնը հաղթած զինվորի վերջին 
հանգրվանն է,և այն մատուռը, որը պետք է ծառայի միայն առ Աստվածն հաղթանակի, 
ազգի լինելիության եվ բարգավաճման աղոթքների, դարձել է փող աշխատելու միջոց: 
Մի՞թե այս աշխարհում զոհված Հերոսների արյամբ սնված հողում փոքրիկ մատուռը 
շատ է: Ինչպե՞ս կարելի է հաղթող զինվորին այցի եկած դպրոցականի առջև բացել 
փամփուշտաձև մատուռի դուռը և դիակ ներկայացնել: Մի՞թե հոգևորականները 
կորցրել են իրենց խիղճն ու ամոթը, սակավապետության զգացումը: Եվ դեռ 
ցանկանում են պայքարել աղանդների դեմ: Կարելի՞ է արդյոք հանուն գումար 
վաստակելու ներմուծել եվրոպական բարքեր, այն էլ` օգտագործելով գալիք 
հաղթանակների համար սերունդ դաստիարակող Եռաբլուր պանթեոնի մատուռը, 
որտեղ օրվա ցանկացած ժամի լինում են դպրոցականներ, սփյուռքահայեր, 
նորապսակներ, ուսանողներ, այսինքն` նրանք, ում մտահոգում է հայրենիքի վաղվա 
օրը”: 

Հ.Գ. Երթի մասնակից երիտասարդների կողմից մատուռում տեղադրվեցին զոհված ու ժողովրդի կողմից սրբացված Հերոսամարտիկների մի քանի խմբակային 
լուսնկարներ: Հուսանք մինչ մատուռի դիմաց գտնվող Հերոսամարտիկներին 
նվիրված թանգարանի բացումը նկարներն անխաթար կհանգրվանեն մատուռում:

HAMAXMBUM.DO.am

Просмотров: 865 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 4
+1  
4 Սարգիս(Армянин)   (07.04.2011 18:24) [ՆՅՈՒԹ]
ազգուրացներ....սրանց այրել է պետք.ահա խնդրեմ..ու սրանք մեր հոգևոր առաջնորդներն են..
http://news.am/arm/news/53445.html
ինչ է նշանակում «նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից»ինչա եկեղեցին է որոշում ով է սուրբ..ամեն հայ զինվոր,որը ընկավ հանուն հայրենիքի ՍՈՒՐԲ է.ամեն մի մայր,որը տվեց ազգին նման զավակ սուրբ է.վանքի հավ ուտողը կարա կոչվի սուրբ հայր,ազգի համար այրուն թափաց երիտասարդը ոչ..գետինը մտնեք..

+1  
3 Karen   (05.04.2011 17:05) [ՆՅՈՒԹ]
lav e asum A.Meschyan@`qahanan jarpot,dpir@ but...ay te inch ori enq hasel sireli hayrenakicner

0  
2 Հայուհի   (05.04.2011 14:12) [ՆՅՈՒԹ]
Հիանալի Հոդված է: Հարց է Կարձագանքնեն, թե ոչ,,,
Սա Պատվի հարց է Հայ ԱԶԳ:

+1  
1 Iza Sargsyan   (05.04.2011 14:06) [ՆՅՈՒԹ]
Inch khosq, nyut@ bavakanin anhangstacnogh u hetaqrqir er, bayc arka en bazmativ kopit tarasxalner u ketadrakan sxalner, "space" kochake ogtagorcelu ev voch antarberutyan matnvelu hamar e steghcvac dzer hamakargchi steghmnasharin hargeli lragrogh!!!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: