10:57 Հայերը Թուրքիայի արեւելքում կրկին ցանկանում են պետություն ստեղծել. թուրք գործիչ | |
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին` պնդելով, թե պետք է «ազատագրական» պատերազմի պատրաստվել: «90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական: Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փողոցում են, գործազրկությունը սովորական երեւույթ է դարձել»,-ասել է քեմալական գործիչը: news.am | |
|
Всего комментариев: 0 | |