Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » "միայն հումորով կարող եմ վերաբերվել..."-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան
17:34
"միայն հումորով կարող եմ վերաբերվել..."-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն հարցրին,_" թե արդյոք իշխանությունները կատարելո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացրած 3 առաջնային պահանջները":
"Իշխանությունը ինչ լիազորություններ ունի` այդ շրջանում իր գործը կատարում է, անկախ նրանից, թե ինչ պահանջներ միտինգներում կհնչեն: Ինչը հնարավոր է, դա էլ իշխանությունների կողմից կատարվում է: Այնպես որ, չեմ կարծում, որ վերջնագրի լեզվով խոսելը դա միակ ճանապարհն է, որ կարելի է խոսել իշխանությունների հետ: Երկխոսությունը դրա համար է, որ նստեն քաղաքական ուժերը խոսեն, որոշումներ կայացնեն: Այսինքն, երբ ասում է, որ այս բաները պիտի արվի, նոր երկխոսենք, գոնե պիտի հավելի, թե ինչի մասին պիտի խոսենք",_ասաց Սահակյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է, որ ՀԱԿ պահանջների կատարումից հետո իշխանության եւ հասարակության միջեւ կարող է տեղի ունենալ երկխոսություն` արտահերթ ընտրությունների օրակարգով: Երբ Սահակյանին հիշեցրին, որ ԵԽԽՎ-ն նույնպես ՀՀ իշխանություններից պահանջում է այն, ինչ ՀԱԿ-ը, նա ասաց,_ "Ես հարգում եմ մեր ժողովրդի նաեւ այն հատվածի մղումները, որը մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքներին, բայց միայն հումորով կարող եմ վերաբերվել այդ հանրահավաքներում մտքեր հնչեցնող գաղափարախոսներին: Նրանք փորձում են քաղաքական հնարքներով ինչ-որ շարժ ստեղծել եւ այդ ամենը ներկայացնել այնպես, իբր ժողովրդի պատվերն են կատարում ու հասարակությունն իրենց աջակցում է: Արդեն երեք տարի է` անընդհատ նույն բանն են կրկնում: Աղաղակում են իշխանության հետ երկխոսության մասին, բայց բազմիցս մեր ստեղծած հնարավորությանը, հրավերներին չեն արձագանքել: Հիմա էլ ասում են` այս կետերը պիտի կատարեք, որ գանք երկխոսության, բայց անգամ իրենց հանրահավաքի մասնակիցներին չեն ներկայացնում, թե ինչի շուրջ պիտի երկխոսեն:Իշխանությունները միայն պահանջ կատարողներ չեն, նրանք իրենց լիազորությունների շրջանակում փորձում են լուծումներ տալ ցանկացած խնդրի":



hamaxmbum.do
Просмотров: 656 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: