Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 17 » Հայրենիքում ու հայեցի ապրելու գաղափարները համախմբում են մեզ...
03:01
Հայրենիքում ու հայեցի ապրելու գաղափարները համախմբում են մեզ...
ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում «Այնտեղ, որտեղ չգիտակցվեց անհետաձգելի փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրամայականը, իշխող ռեժիմները մնացին ժողովրդավարական հեղափոխության ալիքի տակ`երբեմն էլ երկիրը ներքաշելով խոր երկպառակտման ու քաղաքացիական պատերազմի մեջ: Այնտեղ, որտեղ գիտակցեցին սեփական հասարակության օրինական պահանջներին ընդառաջելու ու վարվող քաղաքականության մեջ արմատական վերանայումների անհրաժեշտությունն ու ճշգրիտ պահը, զարգացումներն այլ ընթացք ունեցան:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ռեֆորմների փորձերն այս 20տարիների ընթացքում որևէ ցանկալի արդյունք չեն արձանագրել, և ձախողվել են:Այսպես շարունակվելու դեպքում` մենք ևս հայտնվելու ենք կամ խոր բռնատիրության մեջ մնալու կամ դրանից ամեն գնով ու ճանապարհով ելքեր փնտրելու երկընտրանքի առջև:

Մեր հասարակությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Կառավարման և ղեկավարման համակարգից դժգոհ են գրեթե բոլորը` գործարար, մտավորական,մանկավարժ, բժիշկ, արհեստավոր, շինարար, առևտրական, աշխատող ուգործազուրկ:2008 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ կեղծված ընտրություններով, բանակի ուժով և արյան բեռով ձևավորված իշխանությունը չի կարող ծառայել ժողովրդին ու ազգային-պետական շահերին: Նոր սերունդը, որը չի կրում ոչ խորհրդային կուսակցա-նոմենկլատուրային, ոչ էլ ԿԳԲ-ի դրոշմը, ժամանակակից աշխարհում շատ մատչելի կերպով ստանում և արագ դառնում է առաջադեմ գաղափարների կրողն ու հետադիմության մերժողը:

Մեր օրերի երիտասարդությունը և հասարակության լայն շերտերը պահանջում են արմատական փոփոխություններ այսօր և հիմա: Եվ եթե այդ փոփոխությունների պահանջին չընդառաջեն գործող իշխանությունները, ապա ժողովրդավարական ու ազատատենչ ուժերն իրենք են ձևավորելու ժողովրդին ծառայող նոր իշխանությունը,ինչը արվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվ ոչ մի պաշտոնյա, ոչ մի հայտարարություն ու հուշագիր ի զորու չի լինելու կանգնեցնել այն:Ինքնաազատագրման, մեր իրավունքներին վերատիրացման, հայրենիքում ու հայեցի ապրելու գաղափարները համախմբում են մեզ բոլորիս` ժողովրդավարության ուազատության համար պայքարող ինքնակառավարվող, կազմակերպված, գիտակիցբոլոր խմբերին, այդ թվում`«Ժառանգությունը»:

Հետևաբար երկիրն օլիգարխիկ կուսակցապետության վերածելու ձգտող կուսակցապետերը պետք է գիտակցեն, որ ներկայումս Հայաստանում մենք բոլորս`իշխանությունը, հասարակությունը, քաղաքական ու հասարակական ուժերը,կանգնած ենք ճամփաբաժանի առջև: Այդ ճամփաբաժանից բացվող բոլոր ուղիների հեռանկարները պետք է պատշաճ գնահատվեն բոլորիս կողմից: Եվ եթե իշխանության վերանայումն այս ամենից բանտախցերը նորանոր քաղբանտարկյալներով կամ քաղաքական պատանդներով լցնելն ու ժողովրդի արդարացի բողոքը ճնշելը կամ արհամարհելն է, ապա իրենք են բացում ժողովրդի իշխանության ուղղակի իրականացման դուռը»:

Просмотров: 613 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: