Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի - 13 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի
14:53
Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի
Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի   Ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի հենց սկզբում շեշտեց, որ մարտի 1-ի հանրահավաքում առաջ քաշված 15 կետանոց պահանջների և հետո դրանցից առանձնացված երեք պահանջիկի հեղինակները հենց հանրահավաքի մասնակիցներն են: Դժվար չէ ենթադրել, թե ինչ է ասելու հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե հանկարծ մի քանի կոնգրեսականներ պատգամավորական մանդատներ ստանան:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ կարևոր փաստի վրա: Եթե շաբաթներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցներն ասում էին, թե վարչախմբի հետ բանակցելու են բացառապես արտահերթ ընտրությունների հարցի շուրջ, ապա ապրիլի 8-ին մենք իմացանք, որ եթե վարչախումբը կատարի երեք պահանջիկները, ապա դրանից հետո իշխանության հետ ֆորմալ երկխոսություն է սկսվելու «հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար»: Հիմա հասկացա՞ք, թե ինչու հանրահավաքներում հանկարծ քվեարկություններ եղան: Հետո հանրահավաքի մասնակիցներին են ասելու, թե դուք քվեարկել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկի Տիգրան Սարգսյանի կամ Աղվան Հովսեփյանի հրաժարականի հարցերը: Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքում ներկայացված պահանջներում Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք անգամ չի եղել:
Բնականաբար, հանրահավաքի մասնակիցների գերակշիռ մասը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ այնքան ցրված է լինում, որ  ի վիճակի չի լինում խորամուխ լինելու առաջին նախագահի արտահայտած մտքերի մեջ: Ավելին, հանրահավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը համարելով, որ ելույթը լսել է, հետո այն չի էլ կարդում և մնում է անտեղյակության աշխարհում: Իսկ այս իրավիճակը ձեռնտու է հենց Կոնգրեսի առաջնորդներին: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի շատ ֆանատներ անհամբերությամբ սպասում են ապրիլի 28-ին, քանի որ շարունակում են հավատալ իրենց առաջնորդին և առանց նրա ելույթը ուշադիր լսելու՝ հավատում են, որ ապրիլի 28-ից հետո վերջապես սկսվելու են վճռական գործողությունները: Բայց, սիրելի՛ լևոնականներ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անցնի վճռական գործողությունների, եթե նա հենց ինքն է շեշտում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, բացի այդ, նույն ելույթում ասում է. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որևէ լուրջ խառնակությունից»:
Իսկապես, տարօրինակ է և զարմանալի, որ այսքանից հետո դեռ հազարավոր մարդիկ խաբում են իրենք իրենց՝ հավատալով, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր առջև խնդիր է դրել պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին: Իսկապես, բավական տարօրինակ և զարմանալի ժողովուրդ են հետխորհրդային տարածքում բնակվող ազգերը, այդ թվում և մենք: Է՞լ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ասի, որ չի պայքարում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Նա շատ պարզ ասում է, թե ինչ է իրականում ուզում, բայց դեռ հազարավորներն իրականությունը իրենց մտքերում խեղաթյուրում են և նպաստում մեր երկրի անկմանը:
Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կօգտվի հայաստանյան անկայունությունից և պատերազմ կսկսի, ապա ստիպված ենք արձանագրել, որ առաջին նախագահը պարզապես վախեցնում է բազմաչարչար հայ ժողովրդին: Վախեցնում է այնպես, ինչպես վախեցնում են վարչախմբի ներկայացուցիչները: Ավելի պարզ ասած՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նրանց թիմերը, խեղճ ժողովրդին ասում են` սսկվեք–նստեք ձեր տեղերը, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսի: Իսկ ո՞վ է ասել, թե եթե հայ ժողովուրդը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, իսկ ո՞վ է ասել, թե եթե իշխանափոխության պահանջով շուրջօրյա գործողություններ սկսվեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի: Եվ ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմ չսկսեց 1996թ. սեպտեմբերին, 99-ի հոկտեմբերին, 2003թ. գարնան սկզբին կամ հենց 2008թ. մարտի սկզբին: Եվ վերջին հաշվով՝ որքա՞ն կարելի է խաբել ու վախի մեջ պահել հայ ժողովրդին: Եվ ամենակորևորը՝ ինչու՞ է Տեր–Պետրոսյանի կողմից ենթատեքստով բացատրվում, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա մենք անպայման պարտվելու ենք՝ հետևաբար պետք է նստենք տներում ու չպահանջենք Սերժի հրաժարականը։
Ամենազարմանալին այն է, որ դեռ այսքանից հետո շատ–շատերը հավատում են Լևոն Տեր-Պետրոսյանին և գնում նրա ետևից: Իհարկե, այս ամենը երկար չի կարող շարունակվել, բայց մյուս կողմից արդեն երկար է շարունակվում: Դեռ ՀՀՇ վերջին համագումարից հետո ժողովուրդը պետք է հասկանար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլ նպատակներ ունի, քան իշխանափոխությունն է: Մի՞թե մոռացել եք, որ այդ խայտառակ համագումարում ունեցած ելույթում Տեր-Պետրոսյանը շատ պարզ հայտարարեց, թե ժողովրդի կենսամակարդակը և կյանքի պայմանները չեն փոխվի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հիմա հարց է առաջանում, թե այդ դեպքում ժողովրդի համար մի՞թե մեկ չէ, թե ով է նախագահը, եթե այս երկրում ոչինչ չի փոխվելու:
Բայց արդեն հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է հասկանում, որ ժողովրդին անվերջ թյուրիմացության մեջ պահել հնարավոր չէ, և Սերժ Սարգսյանից պահանջում է արագացնել այն, ինչ պետք է արվի: Սակայն Տեր-Պետրոսյանի թիմին տհաճ անակնկալներ են սպասում: Նույն վարչախումբն արդեն հասկանում է, որ Կոնգրեսն այլևս չի տիրապետում ընդդիմադիր դաշտին: Արդեն ամենամոտ ապագայում քաղաքական դաշտում արմատական փոփոխություններ կլինեն, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը, այդ թվում իրար հետ հասարակությունից իբր թե ծածուկ երկխոսող Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, այդ փոփոխությունը բխում է մեր երկրի շահերից:
Մեր երկրի անվտանգության շահերից է բխում, որ քաղաքական դաշտն արմատական փոփոխության ենթարկվի: Իսկ այդ փոփոխությունն առանց քաղաքական նոր ուժի առկայության հնարավոր չի լինի:

Վարդան Մխիթարյան

7or.am

Просмотров: 182 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: