Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով - 13 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով
15:20
Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով





 2010 թվականի փետրվարից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից լույս տեսնող «Վարձք» հանդեսը, որն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայկական հուշարձաններին, վերջին համարը նվիրել է Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձաններին: Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները լուսանկարելու հարցում օգնում են այլազգի լուսանկարիչները: Այս մասին լրագրողներին ասել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, համարի լուսանկարների մի մասը իրենց տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոնը, որը 2007թ. եղել է Գանձակի շրջանի Միրզիք, Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն գյուղերում և Գանձակ քաղաքում և ֆիքսել հայկական հուշարձանները: Այս լուսանկարներից պարզ է դարձել, որ Գանձակի Ս. Հովհաննես եկեղեցին` կառուցված 1633 թվականին, վեր է ածվել կամերային համերգասրահի, որի պատերից ջնջվել են բոլոր հայերեն արձանագրությունները և խաչային հորինվածքներով հարթաքանդակները:

Բացի դրանից, հայկական գյուղերի նախկին բնակիչները, ովքեր ապրում են արտերկրում, բավական մեծ գումարներով կաշառում են ազերիներին, ովքեր գնում են նախկինում հայաբնակ գյուղեր և լուսանկարներ անում հայ պատվիրատուների համար: Այդ լուսանկարների շնորհիվ երևում է հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ըստ հուշարձանագետի, օգնության է հասնում ինտերնետը, մասնավորապես Google Earth-ը, որի միջոցով արբանյակից կատարված լուսանկարներով ճշտվում է հուշարձանի վիճակը:



PanARMENIAN.Net

Просмотров: 227 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: