Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 18.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » 10 զոհերի համար քաղաքական պատասխանատվությունը` Տեր–Պետրոսյանին է
07:19
10 զոհերի համար քաղաքական պատասխանատվությունը` Տեր–Պետրոսյանին է
Ստեփան Սաֆարյան. «Տեր–Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար»» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մասնակցելով քննարկումներից մեկին, թողել է հետևյա մեկնաբանությունը.

«Հարգելի Սեվան, ի լրումն ձեր ասածի, ես որպես այդ օրվա շատ դեպքերի մասնակից, պետք է պատմեմ հետեւյալը, որը մամուլում չի գրվել: Մարտի 1-ին, ժամը 10:30-ին Լեվոն-ՏերՊետրոսյանի տան մոտից զանգում են լրագրողներ եւ ասում են, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը ժամը 11:00-ին պետք է ասուլիս տա, բայց տան կողքը ոստիկանական կարդոն է կանգնած եւ լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Մենք այդ պահին Կենտրոն Ոստիկանության մոտ էինք, երբ բերեցին Վարդգես Գասպարիին, անգամ մի քաղաքացու` իր երեխայի հետ եւ ընդհանրապես բերում էին ավտոբուսներով: Մենք, երեք պատգամավորներս` ես, Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը, լրագրող եւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՀԱԿ-ից իմ վաղեմի ընկեր Սոնա Մուրադյանը մեր ծառայողական մեքենայով գնում ենք Լեվոն Տեր-Պետրոսյանի տուն, ոստիկաններին պահանջում բացել ճանապարհը: Ասուլիսը սկսվում է:

10:30 զանգում է Անահիտ Բախշյանը, ով այդ պահին միայնակ փորձում էր զսպել իրավիճակը ֆրանսիական դեսպանատ մոտ: Ասուլիսի ավարտին մենք մոտենում ենք Լեվոն Տեր-Պետրոսյանին եւ ասում, որ Անահիտ Բախշյանից զանգ ստացանք եւ այնտեղ սկսվել է առճակատում եւ ոստիկանները հարվածում են մարդկանց: Մինչ այդ ասուլիսի ժամանակ Լեվոն Տեր-Պետրոսյանին արդեն տեղեկացվել էր դրա մասին եւ նա նույնպես հայտարարեց, որ վիճակը դեսպանատան մոտ սրված է: Մեջբերում եմ իմ եւ Լեվոն Տեր-Պետրոսյանի երկխոսությունը բառացի, որն ուղեղիցս չի չնջվի երբեք.

Ստեփան Սաֆարյան. «Պարոն նախագահ, մենք գնում ենք Ֆրնասիական դեսպանատան մոտ` օգնելու Անահիտ Բախշյանին: Ժողովուրդը մեզ սիրում եւ հարգում է, մենք կփորձենք կառավարել իրավիճակը, բայց քանի որ Դուք եք առաջնորդը, ի՞նչ փոխանցվի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ»:

Լեվոն Տեր-Պետրոսյան. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչնե՞ր են հավաքվել։ Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի »:

Իմ համար շատ տարակուսելի "Դա իմ ժողովուրդը չէ”պատասխանն ստանալուց հետո թեւաթափ գնացինք հրապարակ: Ես հասկացա, որ ինքը խուսափում է պատասխանատվություն ստանձնել: Մինչ Վարդան Խաչատրյանը բանակցում էր ոստիկանների հետ, Արմեն Մարտիրոսյանին ու Լարիսա Ալավերդյանին ուղարկեցինք ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մոտ: Վերջինս չէր ընդունել եւ հանդիպել էին փոխոստիկանապետ Մահտեսյանի հետ: Երկու հարթության վրա` Ալավերդյան/Մարտիրոսյան-Մահտեսյան եւ Վարդան Խաչատրյան-Գիզիրյան բանակցությունների արդյունքում նրանք համաձայնեցին ետ քաշել ոստիկանական ուժերը: Ապա տեղում զանգեցի Տիգրան Թորոսյանին, խնդրելով գալ դեպքի վայրը: Ինձ փոխանցվեց, որ չի կարող օգնել: Ապա Անահիտ Բախշյանի հետ միասին, հասկանալով, որ բոլոր կողմերից միայնակ ենք մնացել եւ իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնող չկա, գնացինք Ֆրանսիական դեսպանատուն` խնդրելով ընդունելություն դեսպանի հետ: Մեզ պատասխանեցին, որ դեսպանը "շատ զբաղված է”: Տեղում զանգահարեցի ԱՄՆ նախկին փոխդեսպան Սթիվ Բենքսին /այն ժամանակ ԱՄՆ-ը դեսպան չուներ/ եւ խնդրեցի ընդունելություն: Գնացինք ես եւ Անահիտ Բախշյանը: Ներկայացվեց իրավիճակը եւ այն, որ ոչ մեկ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրավիճակի համար եւ միակ հույսը դեսպանների միջնորդությունն է` Քոչարյան-Տեր-Պետրոսյան բանակցությունների առումով: Ասաց, որ անմիջապես կնախաձեռնեն, միայն թե մենք հորդորենք ժողովրդին խաղաղ մնալ, ոչ մի բան չվնասել ու չտրվել սադրանքների: Դրանից հետո, հանկարծ պարզվեց որ ժողովուրդը Լեվոն Տեր-Պետրոսյանինն է եւ ուղերձն էլ հետեւյալն է` "մնացեք այստեղ այնքան մինչեւ Լեվոն Տեր-Պետրոսյանը գա”: Սա հնչել է ժամը 15:00-ից հետո մեկնարկած հանրահավաքի բանախոսների շուրթերից: Այնպես որ սա է եղել ետնաբեմում, որին ես մասնակից եմ

եղել եւ ասել, թե Լեվոն Տեր-Պետրոսյանը չէր կարող գալ, կամ չէր կարող նույն երեկոյան հրապարակը ոստիկանությունից մաքրած ու հաղթած ժողովրդին առնվազն տուն ուղարկել /ինչը իմ կարծիքով ամենաճիշտ որոշումը կլիներ` հաջորդ օրը հավաքվելու կոչով/, ճիշտ չէ: Այդ օրը բոլորի կողմից եղել է փախուստ պատասխանատվությունից: Իհարկե, չեմ կարող ասել, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը քրեական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար, բայց իմ կարծիքով քաղաքական պատասխանատվություն կրում է, քանի որ եթե իմ համար տեսանելի էր, որ արյուն է թափվելու, ինքը հաստատ դա պետք է տեսներ: Հետևաբար կամ պետք է գար, կամ պետք է մարդկանց տուն ուղարկեր: Գիտեմ, թե ինչ ալիք է բարձրանալու գրածիցս հետո, բայց պատրաստ եմ դրան դիմակայել»։



Просмотров: 244 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: