«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում այս պահի դրությամբ շարունակում է հացադուլը:
Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականի» թղթակիցը Ազատության հրապարակից, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Այս պահին Ազատության հրապարակում է Ժիրայր Սեֆիլյանը:
«Առաջին լրատվականի» թղթակցի փոխանցմամբ` Հովհաննես Թումանյանի արձանի հետեւում մի քանի ոստիկաններ են կանգնած, իսկ Սայթ-Նովա փողոցից` դեպի Ազատության հրապարակ մուտքը փակել են ոստիկանական մի քանի մեքենաներ:
Որքան էլ Թուրքիան ցույց տա, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունի, միեւնույն է, Ռուսաստանը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի տեսլականի` նեոօսմանիզմի իրագործման ճանապարհին: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Ռուսաստան կատարած այցին: «Նեոօսմանիզը ենթադրում է լավ հարաբերությունների հաստատում բոլոր մահմեդական երկրների հետ` ազդեցության տարածման նպատակով: Այդ համատեքստում Ռուսաստանն ակնհայտորեն մնում է Թուրքիայի թշնամի երկրների մեջ, քանի որ խոչընդոտում է Թուրքիայի հեռուն գնացող ծրագրերի իրականացմանը։ Ռուսաստանում թյուրքական ժողովուրդներ են ապրում, որոնք պետք է ապահովեն Մեծ Թուրանի կապը պատմական Արեւելքի հետ»,-հայտարարեց Իսպիրյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-րդ տարելիցի օրը, զուտ խորհրդանշական բնույթ ունի եւ այդ այցը ծառայեցվելու է երկու երկրների տնտեսական շահերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածքային կառավարման փոխնախարարի և մարզպետների մասնակցությմաբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը և զարգացման ծրագրերը: «Մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ»,- ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը: «Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով,- շարունակել է Սերժ Սարգսյանը,- օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողությու
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու քաղաքական ակցիան ակնհայտորեն PR ակցիա է, որը նպատակ ունի Հայ Ազգային Կոնգրեսի վաղվա հանրահավաքին ընդառաջ ժողովրդի ուշադրությունը շեղելու «Ժառանգության» կողմը:
Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ավելացրել.
Այս պահին Ազատության հրապարակում 65-ամյա մի կին սպառնում է ինքնահրկիզվել: Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, կինը բենզինի շիշը եւ կրակայրիչը ձեռքին սպառնում է այրել իրեն, եթե ոստիկանները մոտենան իրեն: Դեպքի վայրում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ կան, սակայն նրանք խուսափում են կտրուկ գործողություններ անել:
Պարզվել է, որ բողոքի նման քայլի գնացող կինը Երեւանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է Հայաստանի դատախազության ապօրինությունից: 2007թ. նա փորձել է Հարավ-Արեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայան դատախազությունը հրա
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Լիպեցկի հայկական, ադրբեջանական և հրեական համայնքները որոշել են միավորվել մեկ միջազգային հասարակական կազմակերպության մեջ, հաղորդում է gorod48.ru-ն:
Ինչպես հայտնել է Ռուսաստանում Հայերի միության Լիպեցկի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մալխասյանը, ազգամիջյան սերտ շփումը և հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ:
Վերլուծելով 2008–ի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԿ առաջնորդի գործողությունները՝ կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ավելի անկեղծ է իր հետևորդների հետ հարաբերվելիս, քան նախկինում, երբ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա» խոսքերն էր օգտագործում, որպեսզի զանգվածներն իրենց պաշտպանված զգային ու «... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
CNN Turk-ի փոխանցմամբ, 70 տարի առաջ ԱՄՆ-ում հիմնված մարդու իրավունքներին ու ազատություններին հետևող Freedom House կազմակերպությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, խստորեն դատապարտել է Թուրքիային` քաղաքացիական ազատությունների ոտնահարման աղմկահարույց դեպքերի համար.
«Վերջին երկու տարիներին «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում մեծ թափ է հավաքել լրագրողների ձերբակալությունը: Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում ընդհանուր առմամբ 50 լրագրողներ, և այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է աշխարհի «առաջատարների» շարքում:
Իրականում թուրք լրագրողները ձերբակալվել են Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարության գործունեությունը քննադատելու համար: Դրա վառ օրինակ են հանդիսանում վերջերս ձերբակալված լրագրողներ Նեդիմ Շեներն ու Ահմեդ Շըքը»:
Հիշեցնենք, որ Freedom House-ի 2010 թվականի խոսքի ազատության մասին զեկույցում Թուրքիան նշված էր որպես «մասամբ ազատ» երկիր:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը»։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։
Վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում գիշերն այնտեղ անցկացրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց իր հրավերի՝ բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են գալ ու զորակցություն հայտնել իրեն:Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ժառանգության» արտահերթ համագումարից հետո հացադուլ է հայտարարել:Ազատության հրապարակում, Հովհաննես Թումանյանի արձանի մոտ գնտվող նստարանին նա նստած էր՝ ձեռքին մի շիշ ջուր, կողքին՝ եռագույն դրոշը։ Նրա մոտ էին «Ժառանգություն» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։Հովհաննիսյանն ընտանիքի հետ գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։ «Ոչ միայն ընտանիքով ենք այստեղ անցկացրել գիշերը, այլև չծրագրված, առանց իմ հրավերի, այստեղ են եկել մի շարք համաքաղաքացիներ, կուսակցություն
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մոտեցող ապրիլի 24-ը ստիպում է Թուրքիայի իշխանություններին միջազգային հանրության համար կրկին հայերի եւ Հայաստանի հասցեին փաղաքշական խոսքեր ասել: Այս անգամ այդ առիթը բաց չթողեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը` խոսելով Հայաստանի եւ Հունաստանի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարից:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետը ելույթով հանդես է եկել Ստամբուլում կազմակերպված Leaders of Change Summit-ի ընթացքում տեղի ունեցած մի պլատֆորմի ժամանակ: Թուրք փոխվարչապետը նշելով, որ Հունաստանի հետ արդեն խնդիրները կարգավորելու ուղղությամբ են ընթանում` անդրադարձ է կատարել Հայաստանին:
«Հայաստանի հետ խնդիրներ ունենք եւ ցանկանում ենք այդ խնդիրները լուծել: Քանի որ Հայաստանը մեզ համար սա է նշանակում. Նախկինում այս հողերում մեծ թվով հայեր են ապրել: Մեր պալատները հայերն են կառուցել: Նրանք այս երկրի հարստությունն էին: Նրանց գնալով մենք կորցրեցինք մեր հարստությունը: Հայաստանի եւ մեր միջեւ վեճում երեւում է, որ նրանք ավելի մեղավոր են, բայց ինչ էլ լինի, եր
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինչպես տեղեկացնում է Լիբանանի հայկական համայնքի Ազդակ թերթը,թուրքիան
վերջին ժամանակներս սկսել է բոլոր առումներով "հետաքրքիր” քաղաքականություն վարել Լիբանանի
և այդ երկրում բնակվող հայերի նկատմամբ: Հրատարակչությունը
ուշադրություն է հրավիրում, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Լիբանան այցի ընթացքում հայկական համայնքի Անկարայի հասցեին հնչեցրած
մեղադրանքների լույսի ներքո, Լիբանանում Թուրքիայի դեսպանությանը բացարձակ պասսիվ ու
անտարբեր պահվածքի վրա: Մեղադրանքների էությունը նրանում էր, որ ներկայիս Թուրքիան
ժառանգել է իր Օսմանյան նախնյաց` 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը:
"Սակայն Լիբանանում Թուրքական դիվանագիտական միսիայի նախաձեռնողականության բացակայությունը`լոկ
պատրանք է: Թուրքական դեսպանատունը իր գործնեությունը ծավալել է այլ ուղղությամբ. Թուրքիայաի
դեսպանը սկսել է դասախոսություններ կարդալ Լիբանանյան համալսարաններում` թուրքական
ժողովրդավարության ու Մերձավոր Արևելքում նրա դերի մասին: Այսինքն Թուրքիան սկսել է
"լուսավորել” Արաբական աշխարհը և ոչ մի կասկած չկա ,որ այդ "լուսավորչականությունը”
կլինի շարունակական ու համակարգված,և մասն է կազմում ռազմավարության ,որի մեջ կենտրոնական
տեղերից մեկը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամենատես և ամենահաս ֆոտոլրագրող ԳագիկՇամշյանը ներկայումս գտնվում է Նաիրիբժշկականկենտրոնի վերակենդանացման բաժնում: Նրան այսօր առավոտյան շտաօգնության մեքենայով տեղափոխել են բուժհիմնարկ:
Վերջին շրջանում նրա մոտ նկատվել
են գերհոգնածության ախտանիշներ, թուլություն, կոկորդի ցավ: Սակայն
անտեսելով այդ ամենը, նա շարունակել է աշխատել: Իսկ երեկ առավոտյաննրա... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր «Անա վեթեն» կուսակցության ղեկավար Ֆազաիլ Ագամալին կոշտ քննադատության է ենթարկել բուհական ընդունելության պետական հանձնաժողովի աշխատանքները` ասելով, որ անօրինական «դասատուները» անհատների ցանց են ստեղծել, ովքեր կազմում են բուհերի ընդունելության քննությունների հարցաշարերը:
Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Գաղտնիք չէ, որ Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Բժշկական ինստիտուտ ընդունվելու համար յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է 100 և 150 հազար մանաթ` համապատասխանաբար: Իսկ բուհեր ընդունվող 700, 800, 1000 ուսանողներից վերցված գումարները անցն
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ