Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Freedom House-ը խստորեն դատապարտել է Թուրքիային
12:06
Freedom House-ը խստորեն դատապարտել է Թուրքիային






CNN Turk-ի փոխանցմամբ, 70 տարի առաջ ԱՄՆ-ում հիմնված մարդու իրավունքներին ու ազատություններին հետևող Freedom House կազմակերպությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, խստորեն դատապարտել է Թուրքիային` քաղաքացիական ազատությունների ոտնահարման աղմկահարույց դեպքերի համար.

«Վերջին երկու տարիներին «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում մեծ թափ է հավաքել լրագրողների ձերբակալությունը: Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում ընդհանուր առմամբ 50 լրագրողներ, և այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է աշխարհի «առաջատարների» շարքում: 

Իրականում թուրք լրագրողները ձերբակալվել են Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարության գործունեությունը քննադատելու համար: Դրա վառ օրինակ են հանդիսանում վերջերս ձերբակալված լրագրողներ Նեդիմ Շեներն ու Ահմեդ Շըքը»:

Հիշեցնենք, որ Freedom House-ի 2010 թվականի խոսքի ազատության մասին զեկույցում Թուրքիան նշված էր որպես «մասամբ ազատ» երկիր:



1in.am
Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: