Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 24.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 26

-Ակնհայտ է, որ գործարք է տեղի ունեցել։ Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանը ասում էր՝ ուլտիմատում, հիմա ասում է՝ ոչ մի ուլտիմատում, 15 կետ էր ասում, հիմա դառավ 3 անկապ կետ, ասում էր՝ «հիմա, հիմա», «վերջ՝ ավազակապետությանը», հիմա ասում է՝ ոչ մի հիմա, ոչ մի այսօր, մենք շախմատ ենք խաղում։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը առաջ ուզում էր դառնալ նախագահ՝ Սերժ Սարգսյանի աթոռի վրա էր աչք դրել, հիմա աչք է դրել Սերժ Սարգսյանի մյուս պաշտոնի վրա՝ ուզում է դառնալ շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Սա՛ է իրավիճակը։

Հասկանալի է, որ եթե ոստիկանությունը չուզենար, ո՛չ Րաֆֆին կնստեր Ազատության հրապարակում, ո՛չ Լեւոնը կմտներ եւ Ջհանգիրյանին կպարացներ։ Չմոռանանք, որ Լեւոնի պապաները այստեղ էին՝ Երեւանում. պարզ գործարք էր՝ Լեւոնը ասում է, որ այնքան չի լացելու պապաների մոտ, որ պապաները մեզ վրա մատ թափ տան, իշխանությունն էլ փոխարենը թույլ է տալիս իբր թե հաղթել՝ մտնել Ազատության հրապարակ։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 773 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

 ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը գերազանցել է իր լիազորությունները զեկույցում, հայտարարել է Modus Vivendi կենտրոնի ղեկավարը, պատմաբան Արա Պապյանը: Ըստ նրա, ոչ ոք թույլ չի տա համանախագահներին, որոնք ընդամենը միջնորդներ են, որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը:

«Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած ՚Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններՙ ("the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 620 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Կամ երբ չգիտես, թե ով է Մանդակունին
 
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, բացեց այնտեղ տանող ճանապարհը իշխանության առաջ: Մարտի 25-ին Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նույն օրը խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամներն են այցելել Հովհաննիսյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից դիմել նրան հացադուլը դադարեցնելու եւ խորհրդարան վերադառնալու կոչով, որ երկրի խնդիրները համատեղ քննարկեն: Նույնիսկ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չգնալու մասին իր առաջվա տեսակետն այլեւս վերացած է, եւ ինքը եւս կարող է գնալ Րաֆֆիին տեսության:
 
Մնում է մի հարց` կգնա արդյոք Սերժ Սարգսյանը: Կարծես թե իրադարձությունների ընթացքը տանում է դրան` իշխանությունը կամաց-կամաց գնում է Րաֆֆի Հովհաննիսյանին տեսության, նախապատրաստելով Սերժ Սարգսյանի մուտքը հրապարակ: 
 
Տեր-Պետրոսյանի չմոտենալը, ինչը նա հետագայում բացատրեց Հովհաննես Մանդակունու լեզվով, իշխանությանը ստիպեց կա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 580 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը, հայտարարել է Ձախ ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար, պատգամավոր Հասան Էրչելեբին՝ մեկնաբանելով օրեր առաջ թուրքական դատարանի՝ Ահմեթ Շըքի հեղինակած դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի պատճենները հայտնաբերելու և ոչնչացնելու մասին որոշումը։«Նման բան առաջին անգամ ենք տեսնում, երբ հավաքեն դեռևս չտպագրված գիրքը։ Մարդիկ սարսափած են։ Ամեն պատեհ առիթով վարչապետ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիայում կա մամուլի ազատություն։ Սակայն միևնույն ժամանակ Էրդողանն սկսել է վախենալ դեռևս չգրված և չտպագրված գրքերից»,– հայտարարել է թուրք խորհրդարանականը։Նշենք, որ թուրք իրավապահները Ստամբուլի դատարանի հրահանգով շարունակում են «Էրգենեքոնի» գործով կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի դեռևս չհրատարակված «Իմամի բանակը» խորագրով գրքի էլեկտրոնային տարբերակի հայտնաբերմանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունը։ Այդ նպատակով խուզարկություններ են անցկացվում հրատարակչատներում և թերթերի խմբագրություններում։ Երեկ խուզարկություն է իրականացվել թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի խմբագրությունում, որտեղ հայտնաբերվել և առգ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 583 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Երբ Երեւանում 200 հազար հոգի փողոց դուրս գա, եւ Սերժ Սարգսյանը, նրանցից վախենալով, հրաժարական կտա, այդժամ Հայաստանում կտապալվի բռնապետությունը եւ ժողովրդավարություն կհաստատվի։ Դրանից հետո անհրաժեշտություն կառաջանա ազատ եւ հպարտ հայրենիք կերտելու։ Ուզում եմ այդ գործում իմ փոքրիկ լուման ներդնել եւ առաջարկություն անել։ Պետք է հաշիվ պահանջել բոլոր նրանցից, ովքեր փողոց դուրս չեն եկել եւ իրենց կոկորդներով չեն մասնակցել Համաժողովրդական շարժմանը։ Ինչպես Մայակովսկին էր գրում՝ «Ովքե՞ր են ձեր ծնողները, ինչո՞վ են զբաղվել մինչեւ 17 թվականը»։

Նոր, ժողովրդավարական Հայաստանում այդ նորմը պետք է ամրագրվի օրենսդրորեն՝ փոփոխություններ մտցնելով Քրեական օրենսգրքում։

Առաջարկում եմ սահմանել հետեւյալ պատիժները. 1/ նրանք, ովքեր թերահավատ էին, կասկածներ էին հայտնում Շարժման հաղթանակի վերաբերյալ, պիտի դատապարտվեն 5 տարով, 2/ նրանք, ովքեր ջուր էին լցնում իշխանության ջրաղացին՝ 10 տարով, 3/ նրանք, ովքեր խանգարում էին Շարժման հաղթանակին՝ 15 տարով։ Միայն մաքրվելով ժողովրդավարության հաստատմանը խոչընդոտող ժանտից՝ մենք կկարողանանք լուսավոր հայրենիք կառուցել։ Որտեղ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 595 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (4)

Սիրիացի ցուցարարները փորձել են այրել նախագահի հոր արձանը Մարտի 25-ին`ուրբաթօրյա աղոթքից հետո, Սիրիայի մի շարք քաղաքներում և գյուղերում հակակառավարական ցույցեր են սկսվել: Սիրիացիները բարեփոխումներ և ազատություն են պահանջում իշխանություններից, հաղորդում է Associated Press-ը:

Ութ օր առաջ սկսված բողոքի ցույցերից ոգեշնչված երեկ երկրի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր սիրիացիներ: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում, դրոշներ և ձիթենու ճյուղեր էին թափահարում:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 560 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)