«Լևոնի վկաների», անթրաշ «վերլուծաբան–հրապարակախոսների», Սերժից մինչև Լևոն տիրույթում գործ կպցնողների, մանր ժուլիկների կյանքն էլ մի բան չի, քանի որ ստիպված են գովերգել իրենց պապիի արած ցանկացած քայլ։ Սակայն այս մի դեպքը շատ ծանր էր։ Քինոտությամբ ու փոքրոգությամբ պայմանավորված՝ ՀԱԿ առաջնորդն Ազատության հրապարակում չտեսնելու տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Տեր–Պետրոսյանի այդ վարքագիծն, անշու՛շտ, սխալ էր ու դա, թերևս, հասկանում են նաև Լենին պապիի (կներեք՝ Լևոն պապիի) տարած ու հետ բերած «վկաները»։ Հասկանում են, բայց կռապաշտությունը և հաց հանապազօրյան վաստակելու խնդիրը նրանց ստիպում է հազար ու մի պատճառ ներկայացնել, թե որքան ճիշտ էր Լևոնը։Ծիծաղելին այն է, որ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը Ր. Հովհաննիսյանին մոտեցած ու ողջունած լիներ, ապա գրազ եմ գալիս, որ նույն մարդիկ, նույն պաթոսով, գրեթե նույն բառապաշարով ու զոմբիականությամբ գրելու էին, թե որքան ճիշտ քայլ արեց իրենց ֆյուրերիկը։ Բայց արվել է հակառակը և հիմա տեղեկատվական դաշտը լցվել է կեղտով ու քաղաքական մեռելապաշտության նողկալի տեսարաններով։ Հավանաբար իր որոշ քարոզիչների արածը քիչ համարելով՝ Տեր–
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Տարբեր խոսակցությունների եւ շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատասխանել է. «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Այդ կոդոքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեպաշտության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը:Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կո
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Գլենդեյլում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին (Federal Reserve)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915 թվականին հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ:
The California Courier թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն դոլար), այժմ հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում:
|
|