Վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման դարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա քննարկման հիմնական թեման ոչ թե հացադուլն է, այլ այն, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին եւ չողջունեց նրան: Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի երկու հատվածներում էլ Րաֆֆիի անունը չտվեց: Մյուս քննարկվող թեման էլ ՀԱԿ-վարչախումբ հնարավոր համագործակցության հարցն է: Սոցիալական ցանցերում քննարկումներն այսքան բուռն չէին լինի, եթե մամուլում չհայտվեին Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը արդարացնող հոդվածներ: Այդ հոդվածներն ընթերցելուց հետո ոմանք կարծիք հայտնեցին, թե այս ամենից 37 թվականի շունչ է փչում: Բլոգերներից մեկն էլ գրեց, թե նեոբոլշեւիզմի հոտ եմ առնում: Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, ապա հիմա այնպիսի տպավարություն է, որ ՀԱԿ-ը չի էլ հերքում համագործացության փաստը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրթերով ասած, շեշտում է, թե կայացել է քաղաքական պայմանավորվածություն: Սոցիալական ցանցերում էլ ուղղափառ լեւոնականներն էլ, որ ընդամ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առնչությամբ։ Այն ստորև ներկայացվում է ամբողջությամբ։«Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկինարտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը և հեռանկարի բացակայությունը:Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին և հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն առնվազն 9 կետով սահմանադրական են: Եթե ուշադիր ընթերցենք , ապա կպարզվի, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պահանջում է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին Ազատության հարապարակում բացօթյա մալո սուլիս է հրավիրել և հստակեցրել իր պահանջները: Նա նշել է, որ իր հացադուլը,որ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Լուր առա, որ գրողի ինքնահամարում ունեցող մի միջատ Ֆեյսբուքում գրել է, թե ես վրեժ եմ լուծում Րաֆֆի Հովհաննիսյանից 1998-ին ինձ աշխատանքից ազատելու համար։
Գիր անողի էս տեսակը ձեւավորվել է էն ժամանակներում, երբ գրականություն էր համարվում հեղինակի կողմից չօգտագործվող, բայց իր նկատմամբ հնչող հայհոյանքը։ Չկենտրոնանանք, սակայն, կենտրոնացման արժանիք չունեցող այդ բանի վրա եւ, օգտագործելով «օգտակար» ինֆոմացիան՝ փորձենք հասկանալ հացադուլով PR անող մարդու բուն էությունը։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ այդ մարդու որդին, կարծեմ, անցած տարի մի գիրք է հրատարակել Ամերիկայում եւ լուսապսակել սեփական հորը։ Սկսենք հենց 1998-ից։ Ռոբերտ Քոչարյանի թիմը համալրելու դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է տեղեկատվության վաարչության պետի պաշտոնը։ Անմիջապես հայտնաբերելով ոլորտի «գողերին» ու «ավազակներին», նա տրտմում է, բայց հացադուլի հարմար տեղ ու ժամ չգտնելով՝ արդեն նախագահ դարձած Քոչարյանի հրամանագրով տեղափոխվում
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Դինքի դատավարության ընթացքում նոր պայթունավտանգ իրավիճակ է առաջացել: Նշվում է, որ 2010 թվականի մայիսի 10-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանը, փորձաքննության անցկացման համար, Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ընկերությանն (TÜBİTAK) է հանձնել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական «Ագօս» թերթի խմբագրատան մերձակայքում ընկած «Աքբանկի» անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերը, որոնք առնչվում են Դինքի սպանությանը:
|
|