14:29 ՀԱՑԱԴՈՒԼ` Սահմանադրական օրինականությունը վերականգնելլու պահանջով: | |
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն առնվազն 9 կետով սահմանադրական են: Եթե ուշադիր ընթերցենք , ապա կպարզվի, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պահանջում է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին Ազատության հարապարակում բացօթյա մալո սուլիս է հրավիրել և հստակեցրել իր պահանջները: Նա նշել է, որ իր հացադուլը,որը բազմաթիվ շահակումների տեղիք է տվել եւ ոմանց կողմից դիտարկվել որպես քրիստոնեական ծոմապահություն, իրականում միտված է կուսակցության եւ ողջ ժողովրդի պահանջատիրությանը։ Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար Րաֆիի Հովհաննիսյանը կետ առ կետ հիշեցրել է իր պահանջները: Ստորև ներկայացնում ենք, թե Հովհաննիսյանի որ պահանջը ՀՀ Սահմանադրության որ կետին է համապատասխանում 1.Իշխանությունը ժողովրդին- ՀՀ Սահմանադրություն , Հոդված 2 2. Ոչ կուսակցապետությանը – ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2 3. Ժողովուրդն է երկրի տերը - ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2 4. Ձայն բազմաց, ձայն Աստծո - ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2 5. Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր – Հդված 25,27,29,42 6. Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն - Հոդված 49 7. Արժանապատիվ ապագա հայ երիտասարդին – Հոդված 32-ից 34 8. Ժողովրդին աշխատանք - Հոդված 32-ից 34 9. SOS Հայաստանը հայաթափվում է - ՀՀ Սահամանդրություն, ներածություն 10. Ոչ անարդարությանը, աղքատությանը եւ արտագաղթին – ՀՀ սահմանադրություն, ներածություն Սա արդեն պատային իրավիճակ է: Միթե հնարավոր է որևէ երկրում պատգամավորը հացադուլ հայտարարի և պահանջի երկրի Սահմանադրությամբ նախատեսված պահանջների կատարումը և իրավունքների ապահովումն իշխանության կողմից: Ստացվում է , որ Րաֆիի Հովհաննիսյանի կարծիքով երկրում խախտվել են ասահմանադրական կարգերը և իշխանությունը չի ապահավում դրանց կատարումը: Ավելի ստույգ` կոալիցիոն հուշագիրը նա համարում է հակասահմանադրական: Սակայն իրավիճակի բարդությունն այն է, որ Ռաֆֆի Հովհաննիսյանի պահանջների տակ կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ, ով սիրում է իր երկիրն ու իրեն համարում այդ երկրի արժանապատիվ քաղաքացի, այդ թվում` ՀՀ նախագահը, կառավարությունը, կոալիցիան,ընդդիմությունը, ապաքաղաքական քաղաքացիները, Սփյուռքը …. ենթադրում եմ նաև ՊԵԿ-ը(վերջին պարբերությունն անկախ իմ կամքից ստացվեց ): Սակայն իրավիճակը այնքանով է բարդ, որ քաղաքական դաշտը ներկայացնող բոլոր ուժերը ոչ միայն միևնույն նպատակն ունեն ( համենայն դեպս այդպես է ներկայացվում հրապարակայնորեն), այլև պարտավոր են միանշանակ ենթարկվել ՀՀ Սահմանդրության պահանջներին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մոռացության մատնել կոալիցիոն թյուրիմացությունը` հուշագիրը, և նոր, ազգային համաձայնության հուշագիր ստորագրել բոլոր կողմերի մասնակցությամբ: Այլապես Ռաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին աջակցողների համար բացված մատյանը կարող է ամբողջությամբ լրացվել ՀՀ սահամանդրությամբ նախատեված իրավունքների վերականգնման պահանջով : Եթե այսպիսի հարցերը ԱԺ պատգամավորներին չեն հուզում, ապա քաղաքացիներին հուզում են: Մենք անախիստական երկիր չենք : Մենք ունենք Սահմանդրություն և օրենքներ: Հիմա ո՞վ է իշխանությունից այն համարձակը, ով կասի, որ երկրում պահպանվում են Սահմանդրության պահանջները և դրա համար հացադուլ անելու կարիքը չկա: Արմեն Արազ 22.03.11
| |
|
Всего комментариев: 0 | |