Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական ուղերձն է հղել, որտեղ կրկին անդրադարձ կա հայերին։Firat գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլլահ Օջալանն խոսել է քրդական խնդրի եւ Թուրքիայում նախընտրական ներքաղաքական զարգացումների մասին՝ այդ համատեքսում անդրադարձ կատարելով նաեւ հայերին։ Նա պնդել է, թե քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը պետք է ներկայացնի Թուրքիայում հալածված բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը, այդ թվում՝ հայերի եւ ասորիների։
«Հայերի մասին հետեւյալն եմ ուզում ասեմ։ Հայերը կոտորածի ենթարկված ազգ են։ Հայերի այսօրվա վիճակի պատճառը՝ նեղ ազգայնականությունն է, հայ ազգայնականության վիճակը։ Իսկ նեղ հայ ազգայնականության մեղավորը՝ Անգլիան է։ Հայերն իրենց այսօրվա խնդիրները հաղթահարելու համար պետք է հրաժարվեն նեղ եւ քրիստոնեության վրա հիմնված կրոնական ազգայնականությունից։ Նրանք այս ամենի զոհն են»,-նշել է Օջալանը։
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ