Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված ուսանողական օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունից հետո օրեր անց սկանդալ է բռկվել: Պատճառն այն է, որ արարողության համար պատրաստված դեկորացիաները թուրքերին հիշեցրել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է հայերենով ալբոմ թողարկել: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա ողջ ասուլիսի ժամանակ շփվում էր հայերենով:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Շաբաթ օրը Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:
Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»:
«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», - ասված է հայ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|