12:45 Թուրքերն Ամերիկյան լոբբինգի վրա միլիոններ են ծախսում... | |
Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ում 2010 թվականին լոբբիստական նպատակներով ծախսել է 3,3 մլն ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը: Թուրքերը վերոհիշյալ գումարի մեծ մասը ծախսել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կանխելու համար: Թուրքական պարբերականի որակմամբ, «դամոկլեսյան սրի» նման Թուրքիայի գլխին ճոճվող բանաձևի ընդունումը կանխելու համար գործի է դրվել 7 կազմակերպություն, որից 4-ը հստակ ընդգված լոբբիստական գործունեություն են ծավալում: Ստորև ներկայացված են այն 7 կազմակերպությունը, որոնք ֆինանսավորվել են Թուրքիայի կողմից (կազմակերպության անվան կողքին նշված է Թուրքիայից ստացած գումարի չափը): Gephardt Group: 1.424.113 Dickstein Shapiro: 535.500 Caspian: 168.000 Mercer: 50.000 Fleishman-Hillard: 590.859 30 Point Strategies: 270.000 Silver Associates: 270.000 Նշենք, որ իրականում Թուրքիան տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար գումար է ծախսում` փորձելով թույլ չտալ իր մեծագույն ոճրագործության ճանաչումն աշխարհում: Թուրքերը ֆինանսավորում են նաև խոշոր գիտական և կրթական կենտրոնները` նման կերպ փորձելով նենգափոխել պատմությունը: | |
|
Всего комментариев: 0 | |