Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 23 » Ինչի՞ կողմնակից է ՀԱԿ-ը
22:06
Ինչի՞ կողմնակից է ՀԱԿ-ը
 

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.

Մարտի 17-ի հանրահավաքը հիրավի շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողվուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այն նաեւ ապացուցեց, որ, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում՝ լուծել խաղաղ ճանապարհով:Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է` հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճան, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այրունահեղությունից, ավերածություններից, անդառնալի կորուստներից: Բայց ժողովրդի համբերությունը սպառվում է: Օրեցօր վատացող սոցիալական վիճակը մեծացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը: Ամեն օր տեղի է ունենում հասարակության տրամադրությունների արմատականացում: Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես, հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Այդ է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով՝ փորձելով համոզել ժողովրդին, թե, իբր, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ արդեն երկխոսություն է սկսվել եւ քաղաքական ճգնաժամը արդեն լուծվում է։ Սա անհեռատես կեցվածք է։ Դա նրանք անում են՝ սարսափած երեք հաջորդական հանրահավաքների հզորությունից եւ հասկանում են, որ ապրիլի 8-ին ակնկալվող հանրահավաքը էլ ավելի ծանր վիճակի մեջ կդնի ռեժիմին: Նման անհեռատես կեցվածքը, եթե այն շարունակվի, եւ իշխանությունները հապաղեն համաժողովրդական պահանջները կատարելու հարցում, ապա դրանով միայն մոտեցնելու են ժողովրդի ցասման օրը: Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության՝ վաղուց հայտարարված պայմաններով եւ արտահերթ ընտրություններ նշանակելու միակ օրակարգով։ Ուստիեւ բոլորին կոչ ենք անում՝ սկսել համազգային նախապատրաստություն՝ ապրիլի 8-ի հանահավաքին եւ հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով:


a1plus.am


Просмотров: 571 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: