Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Րաֆֆի Հովհաննիսյան. «Հացադուլը կշարունակեմ այնքան, որքան Աստված ուժ տա և մարմինս թույլ տա»
11:17
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)Րաֆֆի Հովհաննիսյան. «Հացադուլը կշարունակեմ այնքան, որքան Աստված ուժ տա և մարմինս թույլ տա»
Վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում գիշերն այնտեղ անցկացրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց իր հրավերի՝ բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են գալ ու զորակցություն հայտնել իրեն:Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ժառանգության» արտահերթ համագումարից հետո հացադուլ է հայտարարել:Ազատության հրապարակում, Հովհաննես Թումանյանի արձանի մոտ գնտվող նստարանին նա նստած էր՝ ձեռքին մի շիշ ջուր, կողքին՝ եռագույն դրոշը։ Նրա մոտ էին «Ժառանգություն» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։Հովհաննիսյանն ընտանիքի հետ գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։ «Ոչ միայն ընտանիքով ենք այստեղ անցկացրել գիշերը, այլև չծրագրված, առանց իմ հրավերի, այստեղ են եկել մի շարք համաքաղաքացիներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, մեր կուսակցության ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ու տարբեր քաղաքացիական խմբեր՝ ուղղակի զորակցություն հյայտնելու»,– ասաց Հովհաննիսյանը։Նա կրկին հիշեցրեց, որ ինքը հացադուլ հայտարարելով՝ որևէ բան չի պահանջում ու չի խնդրում, պարզապես կարծում է, որ «երկրում հասունացել են ժողովրդի պահանջները», որոնք լուծման են սպասում։ «Ժողովուրդն է, որ պահանջներ ունի, որոնք շատ են հասունացել, հասել մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ քաղաքացիական, իրավական, սոցիալական, տնտեսական արժանապատվության, և այստեղ բոլորս գիտենք, որ գտնվում ենք ինչ–որ մի խորը սխալի մեջ, արտակարգ իրավիճակում, որը պահանջում է արտակարգ լուծումներ, և առաջին հերթին դա պետք է տեղի ունենա ժողովրդին վերադարձնելով իշխանություն ձևավորելու իր իրավունքը»,– նշեց Հովհաննիսյանը։։Հարցին, թե արդյո՞ք ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ այս իշխանությունները թե իրենց ներքին, թե արտաքին քաղաքականությամբ ու վարքով արդեն փաստացի հրաժարվել են իրենց պարտականություններից, խնդիրը այդ փաստացի հրաժարումը վերածել պաշտոնական, դե յուրե ձևակերպման, և սա անել ոչ թե ի պատասխան մի քաղաքացու ահազանգի կամ նախաձեռնության, այլ ժողովրդի գերակշիռ մասի պահանջի և հանուն Հայաստանի ապագայի»։«Ժառանգության» առաջնորդն ակնկալում է, որ իշխանությունները «խիղճ և սեր կունենան» երկրի նկատմամբ, որ հասկանան արմատական, բեկումնային փոփոխության անհրաժեշտությունը։ Իսկ արտակարգ փոփոխությունը, Հովհաննիսյանի խոսքով, հնարավոր է միայն «զույգ արտահերթ ընտրությունների միջոցով»։Թե որքան կտևի կուսակցության առաջնորդի հացադուլը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հացադուլը կշարունակեմ այնքան, որքան Աստված ուժ տա և մարմինս թույլ տա»։Ազատության հրապարակում գտնվող «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ կուսակցությունը երեկ երեկոյան նիստ է հրավիրել ու որոշում կայացրել ստեղծված իրավիճակի ու Հովհաննիսյանի կողմից հացադուլ հայտարարելու կապակցությամբ։ Որոշման մանրամասները Խուրշուդյանը չներկայացրեց՝ նշելով, որ այսօր այդ թեմայով մամուլի ասուլիս է հրավիրվելու։

 

Tert.am

Просмотров: 625 | Добавил: hayruni88 | Теги: RAFFI HOVHANNISYANHACADUL | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
0  
3 Լեւոն Պողոսյան   (17.03.2011 10:00) [ՆՅՈՒԹ]
Այո', հարգելի POGOS, այո': Լռությունը համաձայնության նշան է, իսկ հացադուլը անկարողության ցուցանիշ: Հաղթական գաղափարախոսությունը ազգայնականն է, ՈՒԺը միաբանությունն է, պայքարը ուժի արտահայտումն է, իսկ ուժն է ծնում ուժ, ինչը եւ բերում է իրավունքի ձեռքբերման:

0  
2 POGOS   (16.03.2011 23:34) [ՆՅՈՒԹ]
Argeli Raffi, ayis ishxanutyun@ Hayastani Qogovurdin 20 tari pahum e hacaduli reqimi tak.Du ev ko nmaner@ voch te hacadul petke haytararek, tulanak ev handznvek AIYL AVELI PETKE UQEXANAK ...UQNE CNUM IRAVUNK...

0  
1 hayruni88   (16.03.2011 11:42) [ՆՅՈՒԹ]
HETOOOOOOO,DU ASA ARDYUNQ LINI U BOLORT KESIC CHPAXNEQ AYQARI:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: