16:53 Ստեփան Սաֆարյան. ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է հրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից | |
Սաֆարյանի խոսքով, կամ հայկական կողմն ի սկզբանե չգիտեր այդ մասին, կամ էլ պարզապես որոշեց հիմա արձագանքել: «Ամեն դեպքում ղարաբաղյան հակամարտության քննարկումն անթույլատրելի է ցանկացած այլ կառույցում, բացի ԵԱՀԿ ՄԽ-ից: Տվյալ դեպքում ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ դա ադրբեջանական նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում ոչ թե լուծել խնդիրը, այլ պարզապես բարձրացնել այն զանազան միջազգային կառույցներում»,- ընդգծել է Սաֆարյանը: Նա ավելացրել է նաև, որ այդ փաստը գիտակցելու դեպքում ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է ինքը հրաժարվի այդ ադրբեջանական նախաձեռնությունից: «Եթե ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովը, այնուամենայնիվ, ցանկանում է օժանդակել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, թող ուղղակիորեն ասի այդ մասին: Եթե ՆԱՏՕ ԽՎ-ն ընդունի ադրբեջանական կողմի առաջարկը, Հայաստանը պետք է լրջորեն մտածի այն անառողջ մթնոլորտի մասին, որը տիրում է այդ կազմակերպության ներսում»,- ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամը: | |
|
Всего комментариев: 0 | |