2010թ.
հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված
ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական
Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր
գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական
ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային,
միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն