Главная »
2010 »
ՀՈՒԼԻՍ »
16 » Լաչինի և Քելբաջարի վերադարձի հարցը չի քննարկվել. Նալբանդյան
12:27 Լաչինի և Քելբաջարի վերադարձի հարցը չի քննարկվել. Նալբանդյան |
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի
հայտարարությունը, թե իբրև հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի և
Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, և թե իբրև այդ հարցը
քննարկվել է նաև սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում սուտ է։ Այս
մասին Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությանն ասել
է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի
վարչական հսկողության տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը:
Այդ հարցը չի քննարկվել նաև նախագահների սանկտպետերբուգյան հանդիպման
ընթացքում»,– ասել է արտգործնախարարը։
Tert.am |
Просмотров: 436 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |