Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » «Կապիտալ». Հայաստանը կարող է օգտագործել Գյումրիի Ս-300 համալիրները
14:43
«Կապիտալ». Հայաստանը կարող է օգտագործել Գյումրիի Ս-300 համալիրները

Օրաթերթը ենթադրություն է անում, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանը, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել Գյումրիի ռուսական ռազմաբազայի սպառազինությունները:

Ռուսաստանը փորձում է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Հուլիսի 29-ին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրեց, որ Մոսկվան երկու դիվիզիոն զենիթահրթիռային Ս-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, նույն օրը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունում հերքեցին այդ տեղեկատվությունը: Ինֆորմացիոն այս արտահոսքից հետո երեկ բավական ուշագրավ մի լուր հաղորդեց ռուսական Interfax գործակալությունը, ըստ որի նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում։

Ըստ այդ փոփոխությունների` Հայաստանը պատերազմի դեպքում կարող է օգտագործել Գյումրիում տեղակայված ռուսական զենիթահրթիռային Ս-300 համալիրները։ Սրանից կարելի է ենթադրել, որ թեև ռուսները հերքեցին Ադրբեջանին Ս-300 համակարգեր վաճառելու մասին լուրը, այնուամենայնիվ նրանք հող են նախապատրաստում իրենց դաշնակից Հայաստանի «խաթրն» առնելով` Ս-300 երկու համակարգերը վաճառել Ադրբեջանին, որի դիմաց կստանան 600 մլն դոլար:

Ռուսաստանը և Հայաստանը ստորագրելու են արձանագրություն, որով փոփոխություններ են մտցվելու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային վերաբերող պայմանագրում։ Ըստ Interfax-ի` Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում է ստորագրել «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի մասին»» պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը։ Ամենայն հավանականությամբ այդ արձանագրությունը կստորագրվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսի կեսին Երևան կատարելիք այցի ընթացքում:


tert.am

Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: