Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Ա. Շաքարյան. Հայ-թուրքական սեպտեմբերը թեժ է լինելու
18:57
Ա. Շաքարյան. Հայ-թուրքական սեպտեմբերը թեժ է լինելու

Սեպտեմբերի երկրորդ կեսին որոշզարգացումներ տեղի կունենան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում` կապված Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Սուբ Խաչ եկեղեցու օծման և Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման հետ: Այդ մասին այսօր ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ բանախոսի` իրավիճակն ավելի կթեժանա մինչև հոկտեմբերի 10-ը, երբ կլրանա Արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Ա. Շաքարյանը վստահություն հայտնեց, որ երկու կողմից փոխադարձ մեղադրանքներ կհնչեն, ընդ որում` Անկարան կփորձի արդարանալ ներքին խնդիրների առկայությամբ: 

Փորձագետի կարծիքով, երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա էապես կարող է անդրադառնալ նաև Թուրքական իշխող էլիտայում զինվորականության դերի փոփոխությունը: Հիշեցնելով, որ օգոստոսի 30-ին ավարտվում է թուրքական Գլխավոր շտաբի ղեկավար Իլքեր Բաշբուղի պաշտոնավարման ժամկետը, նա նշեց, որ այդ պաշտոնի հավանական թեկնածու համարվող Էշեք Էսենը դեռ չի դրսևորել իրեն, ու դեռ հայտնի չէ նրա վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Թուրքագետը նշեց, որ այսօր Թուրքիայում օգտագործվում է, հիմնականում, քրդական գործոնը, որի առկայությունը ապահովում է այս կամ այն ուժի հաղթանակը: 

«Թուրք-քրդական ներկա բախումների պարագայում` թուրք զինվորականությունը ձգտում է ցույց տալ, որ ինքն է երկրի կայունության երաշխավորը»,- նկատեց թուրքագետը:

Այդ տեսանկյունից Ա. Շաքարյանը քիչ հավանական է համարում, որ մինչև 2011թվականի խորհրդարանական ընտրությունները Թուրքիան որևէ լուրջ քայլերի կգնա Հայաստանի հետ հաշտեցման գործընթացում: Որպես հիմնավորում` բանախոսը հիշեցրեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի վերջին հայտարարությունը: 

«Գյուլն ակնարկեց, որ ժամանակն է լուռ դիվանագիտության, այսինքն` որևէ ռեալ, իրական քայլ հայ-թուրքական հարաբերություններում` մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, հնարավոր չէ»,- ասաց փորձագետը` հավելելով, որ «մակիաժ է» նաև Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելը`ՄԱԿ-ի և եվրոպական մի շարք երկրների աչքերը փակելու համար։ «Իրականում հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չի սպասվում»,- ընդգծեց թուրքագետը: 

Ըստ բանախոսի` էական նշանակություն կարող է ունենալ Վաշինգտոնի դիրքորոշումը, սակայն այն լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է նոյեմբերյան ընտրություններին: «Չի բացառվում, որ այն ժամանակ ևս որևէ հայանպաստ հայտարարություններ կհնչեն, ինչպես դա եղավ մարտի 4-ին»,- նշեց փորձագետը: 

Ըստ Ա. Շաքարյանի` այսօր Թուրքիայի սպասելիքները Հայաստանից առավելապես ղարաբաղյան խնդրի հետ են կապված։ «Այդ հարցում որևէ զիջում նրանք հայ-թուրքական հարաբերությունների համար կընկալեն որպես կանաչ լույս»,- նշեց նա` հավելելով, որ Երևանն այդ հարցում զիջումների երբևիցե չի կարողանա  
գնալ: 
 

                                                                              Aysor.am


Просмотров: 563 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: