Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 11
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից:Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. «Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Այս կապակցությամբ ինձ պաշտպանել անգամ չեմ ցանկանում, սակայն որոշ բաներ պարզաբանմ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 455 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի  «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP)  նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի,  Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը  հայտարարել է, թե մինչեւ 2011 թվականը հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»-նշել է թուրք կուսակցապետը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներով տարածված այս տեղեկության վերաբերյալ հայկական կողմը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:





Դիտարկումների քանակը: 498 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)