09:37 Թուրք քաղաքական գործիչները խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան | |
Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե մինչեւ 2011 թվականը հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»-նշել է թուրք կուսակցապետը: Նշենք, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներով տարածված այս տեղեկության վերաբերյալ հայկական կողմը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել: NEWS.am
| |
|
Всего комментариев: 0 | |