Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 22

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։
Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 460 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները "АК” ավտոմատներից, "ПК” գնդացիրներից  և  "СВД” դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց: 
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 465 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)