Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 26


Հոկտեմբեր 26, 2010 | 21:34 

Հերթական անգամ Ադրբեջանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ սրում է իրավիճակը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 579 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքերը գանձեր գտնելու նպատակով տակնուվրա են արել և թալանել են «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի տունը: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Հրանտ Դինքի՝ Գերմանիայից ժամանած հորեղբոր աղջիկը՝ Էլիզա Քոդաք Դինքը, տեղեկացրել է ոստիկանությանը:

Էլիզայի խոսքով` անհայտ անձինք գանձեր գտնելու նպատակով տան մեջ փոսեր են փորել՝ լրջորեն վնասելով Մալաթիայի Սալքյոփրյու թաղամասում գտնվող տունը, որտեղ ծնվել է խմբագրապետը: Ներկայում այդ տանը ոչ ոք չի ապրում:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին, Բաքվում համասեռամոլների շոու է կազմակերպվել։ «Ալադորա Բերանժե» տրավերստիների (համասեռամոլների տեսակ, համապատասխանում են տրանսվիստիտներին) խումբը։ Շոուն անցկացվել է Բաքվի Hezz ռեստորան-ակումբում։ Տրանսվիստիտներին Բաքու բերելու համար լայն գովազդային արշավ է ձեռնարկվել։ Գովազդային հոլովակում տրանսվիստիտները կոչ են անում բաքվեցիներին այցելել իրենց շոուին, ու խոստանում են անմոռանալի ժամանակ պարգեւել նրանց։ Համասեռամոլների շոուի տոմսերի գները 50-100 դոլարի սահմաններում են:




NEWS.am

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 447 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 34 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 578 կրակոց: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտարկումների քանակը: 430 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) ստորաբաժանումները պետք է զինվեն ամենաժամանակակից սպառազինություններով, այդ թվում՝ ոչ մահաբեր գործողությամբ նոր նմուշներով։ Այդպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան։Երկուշաբթի Չելյաբինսկի շրջանում ավարտվել է «Փոխգործակցություն–2010» զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ Բորդյուժան ընդգծել է, որ այդ զորավարժություններին մասնակցել են 7 երկրների ուղարկած ընտրյալ ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է Дни.ru-ն։


... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 561 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)