Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 04

Ջավախքի խնդիրների վերաբերյալ,
մասնավորապես՝ «Ինչո՞ւ է Վրաստանը ձգձգում ազգային փոքրամասնությունների և
տարածաշրջանային լեզուների մասին Եվրոպական կոնվենցիայի վավերացումը»
հարցին անդրադառնալով՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն
լրագրողներին ասել է.


-Ես չգիտեմ, թե ի՞նչ կարգի
խնդիրների մասին եք խոսում, քանի որ առաջին հերթին ես չգիտեմ, թե ի՞նչ է
Ջավախքը։ Քաղաքական քարտեզի վրա նման տեղ նշված չէ։ Երբ մենք խոսում ենք
կրթական խնդիրներից, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա,
որ 103 հայկական դպրոց վերականգնվել է պետական ծրագրով
։


Նա նշել է, որ Սամցխե-Ջավախքի
յուրաքանչյուր ուսանող պետք է վրացական համալսարաններում և ինստիտուտներում
քննություն հանձնի հայերեն, այնուհետև բոլոր ուսանողները վրացերենի
դասընթացներ կանցնեն, ինչից հետո նրանք կանցնեն մասնագիտական ուսուցման։


Մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարարի վերոհիշյալ խոսքերը՝ «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1058 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում` անվտանգության ինչ համակարգ ընտրի: Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե ինքն ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի համար, այլև սպառնում է Հայաստանի անկախությանը և ողջ տարածաշրջանին։«Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի այդ գործին միջամտել: Ասեմ նաև, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, կայունության վերաբերյալ երբեք մեկնաբանություն չեմ արել», – ասաց նա։Միաժամանակ, նա նշեց, որ Վրաստանն էլ ինքնիշխան պետություն է և իրավունք ունի հայտարարություններ անել տարածաշրջանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալՎաշաձեի խոսքով՝ ռազմաբազաները սպառնալիք են Վրաստանի անվտանգության համար։ Նա հիշեցրեց, որ 1921թ. մեկ տարվա ընթացքում Հայաստանը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 470 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Երկուշաբթի օրը մեկնարկում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։

Տասն օր շարունակ միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Նմանօրինակ առաքելությամբ միջնորդները հանդես են գալիս առաջին անգամ` 2005 թվականից ի վեր։

Ավելի վաղ համանախագահները այցելել են տարածաշրջան եւ այդ նախաձեռնության շուրջ հանդիպումներ անցկացրել Հայաստ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 529 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)