Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 06

Տյումենում կանխվել է ադրբեջանցի եւ հայ երիտասարդների խոշոր բախումը: Իրադարձությունները սկիզբ էին առել դեռ մի քանի օր առաջ, երբ 16-րդ ուսումնարանի մի հայ ուսանող դասի էր եկել «Ղարաբաղը մերն է» գրությամբ շապիկով: Այդ հանգամանքը նյարդայնացրել էր ադրբեջանցի ուսանողներին եւ հարաբերություններ պարզելու ժամ էր նշանակվել:

Կողմերից մեկը հանդիպման էր եկել զենքով, ուժերը հավասար չէին եղել, տղաներից մեկի ականջը վնասվել էր: Մյուս հանդիպումը, որին վիճաբանող կողմերը նոր ուժեր պետք է ներգրավեին, չի կայացել իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ, հաղորդում է Islamnewsը:

Ազգությունների հարցով մարզային կոմիտեն սեղանի շուրջ է հավաքել ադրբեջանական եւ հայկական համայքների առա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 717 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Ե'վ գովելի, և' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացյալ Նահանգներում՝ իբր իրենց պաշտպանյալի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում յուրաքանչյուր ոք, ով հանդգնում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, վտանգի է ենթարկվում ճշմարտությունն ասելու համար` մեղադրվելով և մի քանի տարով հայտնվելով բանտում` ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածի, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»»: Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը իր հերթական հոդվածում, որը ներկայացվում է ստորև։«2008 թվականին Ալաբամայում գործող «Հարավային աղքատության իրավական կենտրոն» (SPLC) շահույթ չհետապնդող, քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը` «Ժխտման պետություն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար» խորագիրը կրող մի հոդված էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանության իրողության ժխտման համար Թուրքիայի կառավարության կողմից Միացյալ Նահանգների պետա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 467 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) այսօր երեկոյան Բաքվից կժամանեն Երևան, որտեղ հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ համանախագահների հայտարարության համաձայն, հոկտեմբերի 5-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելու է դաշտային փաստահավաք առաքելություն, որին մասնակցելու նպատակով համանախագահները նաև հրավիրել են ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի փորձագետներին: 

 


... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 510 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)