Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 6 » Ներողություն մեկ մարդու անարգելու համար, և ոչ մի ներողություն 1.5 միլիոն մարդ սպանելու համար
13:34
Ներողություն մեկ մարդու անարգելու համար, և ոչ մի ներողություն 1.5 միլիոն մարդ սպանելու համար
«Ե'վ գովելի, և' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացյալ Նահանգներում՝ իբր իրենց պաշտպանյալի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում յուրաքանչյուր ոք, ով հանդգնում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, վտանգի է ենթարկվում ճշմարտությունն ասելու համար` մեղադրվելով և մի քանի տարով հայտնվելով բանտում` ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածի, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»»: Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը իր հերթական հոդվածում, որը ներկայացվում է ստորև։«2008 թվականին Ալաբամայում գործող «Հարավային աղքատության իրավական կենտրոն» (SPLC) շահույթ չհետապնդող, քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը` «Ժխտման պետություն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար» խորագիրը կրող մի հոդված էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանության իրողության ժխտման համար Թուրքիայի կառավարության կողմից Միացյալ Նահանգների պետական գործիչների վրա ճնշում գործադրելու և ակադեմիականներին գրավելու հանգամանորեն մշակված և չարամիտ ջանքերի:Ըստ SPLC-ի հոդվածի, «Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում և միլիոնավոր դոլարներ ծախսում Միացյալ Նահանգներում` Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար…. Ժխտող պատմաբանները, որոնք կասկածանքներ են հորինում Հայոց ցեղասպանության մասին …. վարձատրվում են Թուրքիայի կառավարության կողմից»: Այս ընդհանուր հայտարարություններից հետո, SPLC-ը հիշատակում է հատկապես Գյունտեր Լևիին որպես «Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի հարյուր հազարավոր դոլարների ֆինանսավորում ստացող ամերիկացի ակադեմիականների, ազդեցության փերեզակների և կայքէջերի օպերատորների ցանցի առավել ակտիվ անդամի, որն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտմանը….»:Լևին Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր է և իր դասախոսություններում ու աշխատություններում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես թուրքական «անճարակ կառավարման» հետևանք, և ոչ թե նախապես ծրագրված զանգվածային բնաջնջում: Նա նմանատիպ հայտարարություն էր արել իր`«Հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում. վիճարկելի Ցեղասպանություն» վիճահարույց գրքում, որը 2005 թվականին հրատարակել էր Յուտայի համալսարանը: SPLC-ի հոդվածի հրապարակումից շատ չանցած, քաղաքացիական իրավունքների պաշտպանության այս խմբի դեմ, պրոֆեսոր Լևիի անունից 8 միլիոն դոլարի զրպարտության հայց ներկայացրին փաստաբաններ Դեյվիդ Սոլցմանն ու Բրյուս Ֆայնը` Ամերիկայի թուրքական իրավական պաշտպանության հիմնադրամից (TALDF), որն ըստ TALDF-ի կայքի` «առատորեն աջակցություն է ստանում Ամերիկայի թուրքական կոալիցիայի կողմից»:Մինչ ամերիկյան դատարանը կպատրաստվեր ճշտել այս մեղադրանքի իսկությունը, SPLC-ը համաձայնեց դատարանից դուրս գործը կարգավորել` հրապարակելով «հերքում և ներողություն» և խոստանալով վճարել չհայտարարված գումար պրոֆեսոր Լևիին: Եթե SPLC-ի դատական գործը չկարգավորվեր, ապա TALDF-ը բարդ խնդրի առաջ կկանգներ` դատարանի առջև պետք է ապացուցեր, որ պրոֆեսոր Լևիին զրպարտել են: Դատը շահելու համար, TALDF-ը պետք է փաստեր, որ SPLC-ն այդ մեղադրանքները ներկայացրել է «չարամիտ դիտավորությամբ» և «ճշմարտության բացարձակ անտեսմամբ»: Բացի այդ, TALDF-ի փաստաբանները պետք է ցույց տային, որ վաղուց թոշակի անցած 87-ամյա պրոֆեսորը իրական ֆինանսական կորուստներ է կրել, աշխատանքից ազատվել է կամ նրա պայմանագիրը չեղյալ է հայտարարվել ուղղակի այդ հոդվածի հետևանքով:SPLC-ի կողմնակիցներից ոմանք զարմացել էին, որ SPLC-ն որոշեց կարգավորել դատական գործը, քանի որ քիչ հավանական էր, որ դատը չշահեր: Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ SPLC-ն դատական գործը կարգավորեց, որպեսզի նվազեցնի փաստաբանական վճարները, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ պրոֆեսոր Լևին համաձայնության է եկել շատ ավելի քիչ գումարով, քան 8 մլն դոլարը, որը նա նախապես պահանջում էր: Դատական գործը թողնելով հետևում, SPLC-ը կարող է կրկին նվիրվել քաղաքացիական իրավունքների պաշտպանության իր առաքելությանը:SPLC-ն իր հրաժարագրում նշել էր. «Այժմ մենք գիտակցում ենք, որ սխալ ենք հասկացել պրոֆեսոր Լևիի ուսումնասիրությունը, սխալ էր պնդել, թե նա մաս է կազմում թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող ցանցի, ինչպես նաև սխալ է ենթադրել, որ ցանկացած գիտնական, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, անխուսափելիորեն ֆինանսական գործարքների մեջ է մտնում Թուրքիայի կառավարության հետ: Սույնով հրաժարվում ենք այն պնդումից, որ պրոֆեսոր Լևինը վարձատրվել կամ վարձատրվում է Թուրքիայի կառավարության կողմից…. Խորապես ցավում ենք մեր սխալների համար և անկեղծորեն հայցում ենք պրոֆեսոր Լևիի ներողամտությունը»:Ի պատասխան կարգավորման դեմ արտահայտվող SPLC-ի կողմնակիցների բողոքների, կազմակերպության հանրային կապերի խոսնակ Փեննի Վիվերը հայտարարեց. «Սույն հարցի կարգավորումը չի նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս պարոն Լևիի տեսակետներին կամ կողմ ենք նրան: Սակայն մենք գիտակցում ենք, որ սխալ ենք ներկայացրել նրա հայացքները և սխալմամբ ասել, որ նա դրամ է վերցնում Թուրքիայի կառավարությունից: Դա սխալմունք էր, որի համար ներողություն ենք խնդրում»: Հոդվածի բնագիրը, որի հետևանքով այս դատն էր բացվել, դեռևս տեղադրված է SPLC-ի կայքէջում:Ավելորդ է ասել, որ որևէ մեկին չպետք է զրպարտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար, անկախ այն բանից, թե որքան սխալ կամ վիրավորական են դրանք: Եթե կոնկրետ փաստ չունենք մեր ձեռքին, չի կարելի ենթադրել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղավաղված հայտարարություններ կատարողներն անպայմանորեն թուրքերից փող են ստանում կամ նրանք Թուրքիայի կառավարության գործակալներ են:Ե'վ գովելի, և' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացյալ Նահանգներում՝ իբր իրենց պաշտպանյալի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում յուրաքանչյուր ոք, ով հանդգնում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, վտանգի է ենթարկվում ճշմարտությունն ասելու համար` մեղադրվելով և մի քանի տարով հայտնվելով բանտում` ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածի, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»:Եթե TALDF-ը իրոք շահագրգռված է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է իր հսկայական միջոցները հատկացնի 301-րդ հոդվածի վերացման համար, որը զգալիորեն կնվազեցնի առատաձեռն դոնորների ֆինանսական օժանդակությունն ու իր գործունեությունը կկասեցվի»:












Tert.am

Просмотров: 465 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: