Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 28


Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 26 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտարկումների քանակը: 503 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության Նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով և հանգամանալից քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Վերահաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, Նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում` հրադադարի ռեժիմի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման համար: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադրձ, ինչպես նաև` առաջնորդվել այս մոտեցումներով նաև հետագայում` ելնելով այդ հարցե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 469 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)