Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 01

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Օքթայ Աթքաշը թուրքական NTV-ի ուղիղ եթերում թուրքական հասարակությանն է ներկայացել ծաղրածուի կարգավիճակով` հայտարարելով, թե Անիում երբեք հայկական թագավորություն չի եղել:

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն իր կուսակիցներով պատրաստվում է այսօր` հոկտեմբերի 1-ին,  ի հակադրությունում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացված պատարագի, Անիի Մայր տաճարում նամազ անել: Այդ կապակցությամբ, թուրք ազգայնականները արդեն գնել են Անի մտնելու 500 տոմս եւ պատրաստել 2 հազար թուրքական դրոշ:

Թուրք ազգայնականները չեն դադարում թուրք հանրությանը զարմացնել իրենց տեղեկացվածության ցածր աստճանով: Թուրքական NTV-ի ուղիղ եթերում «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Օքթայ Աթքաշը հայտարարել է, թե Անին երբեք հայկական չի եղել: «Անիում երբեք հայկական թագավորություն չի եղել: Սակայն, հայերը միշտ փորձում են տեր կանգն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 29-ի լույս  30-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 526 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.10.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)