Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 1 » Թուրք ազգայնականը զառանցում է. Անին երբեք հայկական չի եղել
13:08
Թուրք ազգայնականը զառանցում է. Անին երբեք հայկական չի եղել

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Օքթայ Աթքաշը թուրքական NTV-ի ուղիղ եթերում թուրքական հասարակությանն է ներկայացել ծաղրածուի կարգավիճակով` հայտարարելով, թե Անիում երբեք հայկական թագավորություն չի եղել:

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն իր կուսակիցներով պատրաստվում է այսօր` հոկտեմբերի 1-ին,  ի հակադրությունում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացված պատարագի, Անիի Մայր տաճարում նամազ անել: Այդ կապակցությամբ, թուրք ազգայնականները արդեն գնել են Անի մտնելու 500 տոմս եւ պատրաստել 2 հազար թուրքական դրոշ:

Թուրք ազգայնականները չեն դադարում թուրք հանրությանը զարմացնել իրենց տեղեկացվածության ցածր աստճանով: Թուրքական NTV-ի ուղիղ եթերում «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Օքթայ Աթքաշը հայտարարել է, թե Անին երբեք հայկական չի եղել: «Անիում երբեք հայկական թագավորություն չի եղել: Սակայն, հայերը միշտ փորձում են տեր կանգնել ԱՆիին: Այստեղ սելջուկներից մնացած ավելի շատ հուշարձաններ կան»- ուղիղ եթերում իրեն հույս է տվել Օքթայ Աքթաշը:

Նշենք, որ  շատ մասնագետների կողմից Կովկասի ճարտարապետության զարդը համարվող Անիի մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։  Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը:

Արթուր Հակոբյան


NEWS.am

Просмотров: 508 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: