13:27 Թուրք ազգայնականը Հայաստանի սահմանին մամուլի ասուլիս է կազմակերպել | |
![]() Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ ազգայնական կուսակցապետը այցելել է հայ-թուրքական սահմանին՝ Ալիջանի անցակետին (Մարգարայի դիմաց) եւ մամուլի ասուլիս կազմակերպել։ Բահչելին քննադատել է Էրդողանի կառավությանը՝ հայերի սիրտը շահելու համար ադրբեջանցիներին նեղացնելու համար եւ նշել. «Թուրքական իշխանությունը Ադրբեջանի մեր եղբայրների հետ հարաբերությունները վտանգավոր փուլ են մտցրել։ Ես ուզում եմ, որ ադրբեջանցի եղբայրները հիշեն՝ մենք միշտ իրենց կողքին ենք։ Մենք թույլ չենք, տա, որ Ադրբեջանի դեմ որեւէ քայլ արվի»,-նշել է թուրք ազգայնականը։ Ըստ Դեւլեթ Բահչելիի՝ իրենք երբեք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատի, մինչեւ հայերը դուրս չգան «բռնազավթած» հողերից։ «Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժամանակաշրջանից հետո այդ սխալները կուղղվեն»,-ամփոփել է իր խոսքը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը։ NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |