Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 31 » Երթ Դեպի Եռաբլուր ( Փամփուշտաձև Մատուռ)
20:29
Երթ Դեպի Եռաբլուր ( Փամփուշտաձև Մատուռ)
  Դիմում–բողոք
 Մենք`Եռաբլուր Պանթեոնում իրենց հավերժական հանգիստը գտած որդիների մայրերս,հայտնում ենք մեր զայրույթը,մտահահոգությունն ու բողոքը:
 Մեր որդիների հոգու հանգստի համար կառուցված փանփուշտաձև մատուռը դարձել է առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն: Սկզբում անվճար տրամադրվող մոմերը դարձան վճարովի: Հաշտվեցինք այդ փաստի հետ՝ մտածելով, որ կմտնենք մատուռ, առանց մոմ վառելու կաղոթենք Աստծուն:Փաստորեն ազգի զոհասեղանին որդի դրած մայրը զրկվեց անվճար մոմ վառելու հնարավորությունից:
 Սակայն այն փաստը, որի հետ ոչ մի կերպ չենք կարող հաշտվել և հանդուրժել, այն է,որ այժմ ցանկացած անձ իր հարազատի դին վերջին գիշերը փողով կարող է բերել Պանթեոնի մատուռ: Աններելի է: Չէ՞ որ այն նվիրված է հայրենիքի համար կռված մարտիկների հոգիների խաղաղությանը: Այն հաղթանակած զինվորի վերջին հանգրվանն է և պետք է ծառայի ազգի գոյության, բարգավաճման աղոթքներին, եւ ոչ թե որպես փող աշխատելու միջոց: 
 Մի՞թե մեր հայրենիքում մեր որդիների արյամբ սնված հողում փոքրիկ մատուռը շատ է մեզ համար:Ինչպե՞ս կարելի է հաղթանակած զինվորին այցի եկած դպրոցականի առջև բացել փանփուշտաձև մատուռի դուռը և դիակ ներկայացնել: Մի՞թե հոգևորականները կորցրել են իրենց խիղճն ու ամոթը: Եվ այդքանով հանդերձ դեռ ցանկանում ենք պայքարել աղանդների  դե՞մ:
 Կարելի է՞ արդյուք որպես գումար վաստակելու միջոց ներմուծել եվրոպական բարքերը,օգտագործել դրանք գալիք հաղթանակների համար սերունդ դաստիարակող Եռաբլուր պանթեոնի մատուռը,որտեղ օրվա ցանկացած ժամին այցի են գալիս դպրոցականներ,սփյուռքահայեր, մնորապսակներ,ուսանողներ,այսինքն` նրանք, ում մտահոգում է հայրենիքի վաղվա օրը:
 Հուսով ենք՝ կհարգեք մեր վիշտը և ընթացք կտաք մեր դիմում-բողոքին կամ կպատասխանեք, թե որն է բիզնեսի, առք ու վաճառքի եւ որդեկորույս մայրերի վշտի գինը: Որորվհետև մեզ շատ լավ հասկացրեցին, որ ամեն ինչ իր գինն ունի: Մենք այս բողոք-դիմումը ուղղարկում ենք բոլոր շահագռգիռ կողմերին:
Դիմումը ներկայացվում է Եռաբլուր Պանթեոնի Մայրերի ստորագրություններով:

Դիմող՝ Եռաբլուր Պանթեոնի Մայր:

Հ.Գ. երթը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 11:00-ին եռաբլուրի կամարների մոտից
Просмотров: 997 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 6
0  
6 Արամ   (12.04.2011 21:27) [ՆՅՈՒԹ]
Ամիսներ առաջ էլի նման առիթով մեծ զրույց եղավ:Պատասխանը` տերտերն էլ մարդ է և նրա աշխատանքը չի վճարվում,ինչու թույլ չենք տալիս մարուն աշխատելու, եղավ նաև առաջարկ,եթե մեր կաթողիկոսարանն ուզում է, որ մարդուն աշխատատեղ և աշխատելու հնարավորություն տա,ապա թող մի այլ մատուռ էլ տա տվյալ տերտերին:Եռաբլուրում գործող մատուռը պետք է սպասարկի միայն եռաբլուրի հետ կապված արարողությունները:Իսկ ինչ վերաբերվում է մոմի դրամին,ապա մարդիկ միշտ էլ այնտեղ դրված գանձանակին հանգականություն արել են ու ոչ մեկ չի կարող ասել թե դրամ չի հավաքվում կամ չի հերիքում:ՄԵԾԱՐԳՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՀԵՔ ԱՅՆ ՔԻՉ ՄՆԱՑԱԾ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐԸ ԵՂԵՔ ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԱՌԱՏԱՁԵՌՆ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

+1  
5 Նարինե   (01.04.2011 15:42) [ՆՅՈՒԹ]
Խաչակրաց արշավ է պետք հայտարարել երեսուն արծաթի համար սրբատեղին առևտրավայր դարձնողների դեմ

Այն, ինչ տեղի է ունենում աններելի, ամոթալի և անաստված քայլ է, բայց որպեսզի կանխվի անաստվածության հաղթարշավը, բողոքը պետք է Ձեր կողմից համակարգված ներկայացվի այդ երթի ժամանկ Արարատյան թեմ` Սուրբ Սարգսի մոտ, Էջմիածին Մայր աթոռ, ՀՀ նախագահի և Աժ նստավայր, և դա պետք է բարձրաձայնվի, հրապարակավ բացահայտել է պետք Քրիստոսի տունը առևտրավայր դարձած սատանայակերպներին, եթե սա էլ նեքին քննարկման սահմաններում մնա, ապա հաջորդ անգամ մատուռ կարող է մտնել անգամ չկարողանաք առանց վարձի, և Եռաբլուրում էլ հայտնվեն այլ գերեզմաններ` համապատասխան երեսուն արծաթով: Սրբությունների համար պայքարել է պետք, ինչպես ձեր որդիները, մի երկնչեք, հասարակությունը Ձեզ հետ է:


+1  
4 Հայուհի   (01.04.2011 13:03) [ՆՅՈՒԹ]
Բողոքը կուղղարկվի բոլոր պետական կառույցներին,որոնք կարող են այս հարցին արագ և ճիշտ լուծում տալ:

+1  
3 Լեւոն Պողոսյան   (01.04.2011 11:20) [ՆՅՈՒԹ]
Հարգարժան հերոսամայրեր, Հայ Ազգի սրբությունը Ձեր որդիներն են եւ ոչ թե այդ խուժան գրիգորյալները: Միթե չեք նկատում որ որ մատուռի գլխավերեւի խաչի զորությունը չի համապատասխանում դրանց պահվածքին ու ազգային բարոյականի շահերին: Մատուռում մոմ վառելուց Դուք եւ մենք բոլորս, դիմում ենք մեր խղճին ու Արարչին` ոչ թե այդ սրբազուրկ կենդանիներին: Դիմումի մեջ գրել է պետք, որ եթե ոտնաձգությունները շարունակվեն` խաչը մատուռից կհանենք ու դրանք այլեւս մատուռի մոտակայքում չեն հայտնվի: Իսկ մենք` Հայկազունիներս, ինչպես հազարավոր տարիների մինչքրիստոնեությունը, այնպես էլ հիմա կայցելենք մեր հերոսների շիրիմներին, մոմ կվառենք նրանց հավերժ հոգիների հանգստության համար, կխոնարհվենք նրանց սուրբ շիրիմների առջեւ ու ոչ ոքի կարիքն էլ չենք զգա: ԵՒ միթե այդ սուտ հոգեւորականներն են որ մեզ պետք է ուղղորդեն Արարչին ու մեր խղճին դիմել-չդիմելու հարցում կամ նրանց ներկայությունն է պարտադիր մեզ մոմ վառելու համար: Տերտերների այդ խայտառակ պահելաձեւը արժանացնել է պետք հավեժ լռության` արդեն մեր հերոսների նկարներն էլ իրավունք չունենք մատուռում տեսնելու, այն դեպքում, երբ մենք հենց այդ հերոսներին են այցելում եւ ոչ իրենց ու իրենց ցանկացածներին:

+1  
2 СЕРГЕЙ   (01.04.2011 10:43) [ՆՅՈՒԹ]
Զոհված ազատամարտիկների հաևգելի հարազատներ ես լիովին կիսում եմ ձեր զայրույթը և վդովմունքը............

+1  
1 Մարինե Վահրադյան   (01.04.2011 01:24) [ՆՅՈՒԹ]
Հավերժ պաշտելի ու հարգանքի արժանի առյուծածին մայրեր, համբուրում եմ Ձեր ձեռքը և խոնարհվում եմ Ձեր առջև ու լիովին կիսում եմ Ձեր ՑԱՍՈՒՄԸ, բայց կարելի՞ է իմանալ դիմում բողոքը ում եք հասցեագրել, պետք է հասցեագրել Էջմիածնին, պաշտպանոըթյան նախարարին, ռազմական ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությանը, պետանվտանգություն, մշակույթի նախարարություն և պետության նախագահին, և բաց տեքստով տպել կենտրոնական թերթերում ի լուր հայության։ Ով ունի Ձեր ուժն ու ոգին ձեր դուխը հը,ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ, ախպերներիս արյամբ ոռոգված մեր սուրբ հողը չի հանդուրժի այս աստիճան դավաճան լկտիությունը, նրանց կյանքի գնի հաշվին թույլ չենք տա , որ տզրուկները բազմանան այն էլ ՄԵր ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՈՒՆ ՍՐԲԱՑԱԾ ՏՂԵՔԻ ՇԻՐՄԱՏԵՂՈՒՄ,ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ, մենք էլ արցունք չունենք, համել մեր արցունքները կանարգի մեր տղեքի սուրբ շիրիմը, էտ հողից ուտել կտանք դրանց, ՄԵր ՏՂԵՔԸ ՆԱՀԱՏԱԿՎԵՑԻՆ ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐՙ ԵՐԿՐԻՍ ՀԱՄԱՐՙ ԲԱ ՈՐՔԱՆ ԱՌԱՎԵԼ ՄԵՆՔ ՈՐ ԿԱՆՔ, ՄԵՆՔ ՀՈ ԿԵՆԴԱՆԻ ԵՆՔ,ՙ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞ՆՔ ՀԻՄԻ էԼ ԼՌԵԼ՚...ՔԱՅԼԵՐՏ ՇԻՏԱԿ ԵՆ ՀԱՅՈՒՀԻ ՄԱՅՐԵՐ, ՊԱՀԱՆՋՏ ԱՐԴԱՐ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: