Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 31 » Ճամպրուկային տրամադրությունն աճում է:
03:29
Ճամպրուկային տրամադրությունն աճում է:

Чемоданное настроение охватило пока далеко не всех потенциальных репатриантов.Фото: ИТАР–ТАСС


Մասնագետների կարծիքով` հատկապես մարզերում, հիմնականում ելնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, կտրուկ ավելացել է Հայաստանը լքողների քանակը:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի տվյալներով` այս տարի Շիրակի մարզից արտերկիր մշտական բնակության մեկնողների թվաքանակն ավելացել է 30-40 տոկոսով: Ըստ կենտրոնի մասնագետների` արտագաղթում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, այլ նաև Ֆրանսիա և Չեխիա:

-Ես միանշանակ կարող եմ փաստել, որ Հայաստանից մեկնել ցանկացողների դիմումների քանակն ավելացել է,և շատ քիչ են հետ վերադարձողները: Վերադառնալուց հետո, ինչպես փորձը ցույց է տալիս, միառժամանակ մնում են և նորից հետ են վերադառնում Ռուսաստանի Դաշնություն կամ եվրոպական որևէ երկիր: Մեկնողները հիմնականում անիրազեկ են և ամեն քայլի դիմում են,նույնիսկ՝ անօրինական, որպեսզի լքեն Հայաստանի Հանրապետությունը: Պատճառը միանշանակ սոցիալ–տնտեսական ծանր ճգնաժամն է, աշխատատեղերի բացակայությունն է, իսկ այն գործարարները, որոնք փակում են իրենց բիզնեսը և մեկնում Հայաստանից, իրենց մոտ էլ պատճառը հարկային անկանոն քաղաքականությունն է, որի հետ չեն կարողանում հարմարվել,- տեղեկացրել է Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը:
Մասնագետների պնդմամբ հաշվարկելով առաջին անհրաժեշտության ապրանքների (հաց, կարագ, շաքարավազ, սուրճ, ծխախոտ) շրջանառությունը ամսեկան կտրվածքով,և բաժանելով մեկ շնչին ընկնող մասնաբաժնին ստացել էն սահմռկեցուցիչ թվեր: Մոտավորացված հաշվարկներով Գյումրիում ներկայումս բնակվում է 80 000 բնակիչ, մինչև 1988 թ-ը ծաղկող արդյունաբերական քաղաքում բնակվում էին 245 000 բնակիչ; Թվերի պարզ հարաբերումը թողնում ենք ձեզ:

Մասնագետները նաև փաստում են, որ երկիրը լքելու ցանկություն ունեցողների հիմնական մասը երիտասարդներ են, որոնք Հայաստանում հատկապես իրենց սոցիալական վիճակը բարելավելու հեռանկար չեն տեսնում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Просмотров: 544 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Cristian   (11.06.2014 22:19) [ՆՅՈՒԹ]
Real brain power on dialpsy. Thanks for that answer!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: